Ոսկրի քաղցկեղ. բուժում

Ոսկրի քաղցկեղ. բուժում

Ոսկրի քաղցկեղի բուժման տեսակը կապված է քաղցկեղի տեսակից, զարգացման փուլից (ինչքան հեռու է այն տարածվել), ձեր ընդհանուր առողջական վիճակից և նախապատվությունից:

Պետք է նաև հաշվի առնել, որ ոսկրի քաղցկեղի տարբեր տեսակները բուժման տարբեր մեթոդներին տալիս են տարբեր պատասխաններ: Օրինակ, որոշ քաղցկեղների ժամանակ բժիշկը կարող է առաջարկել միայն վիրահատություն, մյուսների դեպքում՝ վիրահատության և քիմիոթերապիա, այլ դեպքերում՝ վիրահատություն, քիմիոթերապիա և ճառագայթային բուժում: Երբ վիրահատական բուժումը դառնում է անհնար, ձեզ կարող են առաջարկել բուժման այլ տարբերակներ:

Վիրահատություն

Վիրահատության նպատակը քաղցկեղային ուռուցքն ամբողջապես հեռացնելն է: Ավելի հաճախ քաղցկեղը հեռացվում է հարակից առողջ հյուսվածքների որոշ մասի հետ միասին: Վիրաբույժը հեռացված ոսկորը կամ դրա մի մասը կարող է լրացնել մարմնի այլ շրջանից վերցրած առողջ ոսկրով:

Վիրահատությունն ըստ հնարավորության կատարվում է այնպես, որ հիվանդը կարողանա օգտագործել վիրահատված շրջանը: Օրինակ, ոսկրի հեռացված մասը կարող է «լրացվել» արհեստական կամ այլ շրջանից վերցված ոսկրով (ոսկրի տրանսպլանտանտ): որից հետո հարկ կլինի օգտագործել պրոթեզ:

Այն դեպքերում, երբ ոսկրի քաղցկեղը խիստ մեծ է կամ ունի բարդ տեղակայում, կարող է առաջանալ ամբողջ վերջույթի հեռացման՝ անդամահատման վիրահատության անհրաժեշտություն (ամպուտացիա): Վերջույթի անդամահատումից հետո հարկ կլինի օգտագործել պրոթեզ:

Քիմիոթերապիա

Քիմոթերապիան օգտագործում է հզոր հակաքաղցկեղային դեղամիջոցներ, որոնք սովորաբար տրվում են երակից (ներերակային ճանապարհով): Այս դեղամիջոցներն ունակ են սպանելու քաղցկեղային բջիջները: Սակայն քիմիոթերապիան ցուցված է միայն ոսկրի քաղցկեղի որոշ տեսակների համար: Օրինակ, խոնդրոսարկոմայի դեպքում քիմիոթերապիան այնքան էլ արդյունավետ չէ, սակայն օստեոսարկոմաների և Յուինիգ սարկոմայի ժամանակ կարող է դառնալ բուժման կարևոր բաղադրիչը:

Ճառագայթային բուժում

Ճառագայթային բուժումն օգտագործում է բարձր ուժգնության էներգիայի փնջեր, օրինակ՝ ռենտգենյան ճառագայթներ, որոնց միջոցով ոչնչացվում են քաղցկեղային բջիջները: Այպիսի բուժման ժամանակ դուք պառկում եք սեղանին, և ձեր ձեռքի կամ ոտքրի շուրջը պտտվող սարքը ճառագայթների փունջն ուղղում է մարմնի կոնկրետ կետերի վրա:

Ճառագայթային բուժումը հաճախ նշանակվում է վիրահատությունից առաջ. սա թույլ է տալիս փոքրացնել ուռուցքի չափերը և տեխնիկապես հեշտացնել վերջինիս հեռացումը: Նախավիրահատական ճառագայթային բուժման շնորհիվ կարող է կրճատվել վերջույթի անդամահատման (ամպուտացիա) հավանականությունը:

Ճառագայթային բուժում նաև կարող է նշանակվել այն մարդկանց, ում քաղցկեղը վիրահատական հեռացման ենթակա չէ: Այլ դեպքերում ճառագայթային բուժում առաջարկվում է քաղցկեղի հեռացման վիրահատությունից հետո որպես մնացած քաղցկեղային բջիջների ոչնչացման միջոց: Ծանր դեպքերում ճառագայթային բուժումը կարող է օգնել հիվանդության ախտանիշների, օրինակ՝ ցավի կառավարմանը:

Հոդվածը վերանայվել է՝ 12-06-2021