Առողջական խնդիրներ
Հաստ աղու (կոլոռեկտալ) քաղցկեղ

1 րոպե
Հաստ աղու քաղցկեղը ընդհանրական տերմին է, որն օգտագործվում է նկարագրելու հաստ աղիներից սկսվող չարորակ նորագոյացությունները:
Կախված քաղցկեղի զարգացման կոնկրետ տեղամասից, այն երբեմն կոչվում է «հաստ աղու քաղցկեղ» (կոլոն), «ուղիղ աղու քաղցկեղ» (ռեկտալ) կամ միասին՝ «հաստ աղիների քաղցկեղ» (կոլոռեկտալ):
Կոլոռեկտալ քաղցկեղի ախտանիշներից են կղանքում արյան առկայությունը, աղիների գործունեության սովորույթի անբացատրելի փոփոխությունը (օրինակ՝ երկարաձգված փորլուծություն կամ փորկապություն) և անբացատրելի քաշի կորուստը:
Կոլոռեկտալ քաղցկեղների մեծ մասը զարգանում է հաստ աղու ներսից փոքր գերաճերից, որոնք կոչվում են «պոլիպներ»: Սակայն ոչ բոլոր պոլիպներն են քաղցկեղային: Եթե պոլիպները հեռացվում են, ապա հաստ աղու քաղցկեղի ռիսկը զգալիորեն նվազում է:
Կոլոռեկտալ քաղցկեղը կարող է բուժվել վիրահատության, քիմիոթերապիայի, ճառագայթային բուժման (ռադիոթերապիա) և, որոշ դեպքերում, կենսաբանական բուժման զուգակցմամբ: Ինչպես քաղցկեղի այլ տեսակների, այնպես էլ հաստ աղիների քաղցկեղի լիարժեք բուժման հավանականությունը կապված է ախտորոշման պահին քաղցկեղի տարածվածությունից:
Հոդվածը տեղադրվել է՝ 02-06-2020 վերանայվել է՝ 06-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: