Հաստ աղու (կոլոռեկտալ) քաղցկեղ. պատճառներ

Հաստ աղու (կոլոռեկտալ) քաղցկեղ. պատճառներ

Կան կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման բազմաթիվ պատճառներ:

Սակայն դժվար է հաստ աղու քաղցկեղի համար նույնականացնել միայն մեկ պատճառ, քանի որ դրանք սովորաբար գործում են տարբեր համակցություններով: Օրինակ, բազմաթիվ մարդկանց մոտ կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման մեջ կարևոր «ներդրում» ունեն տարիքը և սննդակարգը:

Ռիսկն ավելի բարձր է այն մարդկանց համար, ովքեր ունեն հաստ աղու քաղցկեղի կամ պոլիպների ընտանեկան պատմություն, հաստ աղու որևէ բորբոքային հիվանդություն, օրինակ՝ Կրոնի հիվանդություն կամ խոցային կոլիտ կամ անցյալում ունեցել են հաստ աղու պոլիպներ: «Լինչի համախտանիշ» անվանումով ժառանգական հիվանդությամբ մարդիկ ևս ունեն կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման բարձրացած ռիսկ:

Կոլոռեկտալ քաղցկեղը սովորաբար զարգանում է բազմաթիվ տարիների ընթացքում: Այս սկսում է որպես հաստ աղու պատից դեպի ներս՝ լուսանցք նայող փոքր գերաճ՝ պոլիպ: Պոլիպը կարող է աճել երկար ժաանակի ընթացքում՝ մինչև կվերափոխվի քաղցկեղի, որից հետո նոր միայն սկսում է տարածվել մարմնի այլ շրջաններ:

Հոդվածը վերանայվել է՝ 06-06-2020