Սակայն, շատ կարևոր է, որ այս ընթացքում դուք խմեք առատ ջուր և ռեհիդրատացիոն հեղուկներ ՝ բուժելու կամ կանխարգելելու հնարավոր ջրազրկումը։ Ռեհիդրատացիոն հեղուկներ պատրաստելու համար դեղերը կարող եք գնել մոտակա դեղատնից։
Ջրազրկումն առավել վտանգավոր ընթացք կարող է ստանալ նորածինների և մանկահասակ երեխաների, մեծ տարիքով մարդկանց և առողջական խնդիրներ ունեցող մարդկանց մոտ։ Ծանր ջրազրկումը պահանջում է ներերակային ինֆուզիոն հեղուկների կաթիլային ներարկում։
Որոշ դեպքերում բժիշկը կարող է նշանակել նաև հակաբիոտիկներ, հատկապես, եթե աղիքային վարակի պատճառը հայտնի միկրոբներն են։
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։