Կողի կոտրվածք. բուժում

Կողի կոտրվածք. բուժում

Կողերի կոտրվածքների մեծ մասը մինչև 6 շաբաթվա ընթացքում ինքնուրույն լավանում է:

Շարժումները սահմանափակող և վնասված շրջանի կանոնավոր տեղային սառեցնող միջոցառումները կարող են օգնել լավացմանը և ցավերի մեղմացմանը:

Դեղեր

Կողերի կոտրվածքի ժամանակ կարևոր է ապահովել համարժեք ցավազրկում: Եթե չեք կարող բավարար խորությամբ շնչել, կարող է զարգանալ թոքաբորբ (պնևմոնիա):

Եթե ներքին ընդունման (օրալ) ցավազրկողները բավարար չափով չեն օգնում, բժիշկը կարող է առաջարկել վնասված կողերի երկայնքով անցնող նյարդերի բլոկադա երկարատև ազդող անզգայացնողներով:

Ոչ դեղորայքային բուժումներ (թերապիա)

Երբ ցավը դառնում է վերահսկելի, բժիշկը կարող է առաջարկել շնչառական վարժություններ, որոնց նպատակը խոր շնչառությանն օգնելն է: Շնչառական վարժությունները կարող են նվազեցնել հնարավոր թոքաբորբի զարգացման ռիսկը:

Այցյալում բժիշկները օգտագործում էին կրծքավանդակը սեղմող կամ էլաստիկ կապեր, որ սահմանափակվի կողերի շարժունակությունը և կանխարգելվի խոր շնչելիս ցավերի սաստկացումը: Այնուամենայնիվ, ներկայում խորհուրդ չի տրվում օգտագործել կրծքավանդակը պարուրող կապեր, քանի որ շնչառության սահմանափակումը կարող է բարձրացնել թոքաբորբի ռիսկը:

Հոդվածը վերանայվել է՝ 26-05-2021