Բրոնխիտի դեպքերի մեծ մասը հարուցվում է վիրուսային վարակներով, ուստի հակաբիոտիկները դառնում են անարդյունավետ: Սակայն, եթե բժիշկը կասկածում է բակտերիալ վարակի առկայություն, կարող է նշանակել որևէ հակաբիոտիկ:
Որոշ դեպքերում բժիշկը կարող է խորհուրդ տալ նաև այլ դեղեր, օրինակ՝
հազի դեմ դեղեր. հակահազային դեղամիջոցները սովորաբար նշանակվում են երեկոյան ժամերին, եթե հազը խանգարում է ձեր քնին
այլ դեղեր. եթե ունեք ալերգիաներ, ասթմա կամ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՕՔՀ), բժիշկը կարող է նշանակել ինհալացիոն միջոցներ և այլ դեղամիջոցներ, որոնք նվազեցնում են բորբոքումը և «բացում» թոքերի նեղացած օդատար խողովակները՝ բրոնխները:
Ոչ դեղորայքային բուժումներ (թերապիա)
Քրոնիկ բրոնխիտի ժամանակ օգտակար կարող են լինել թոքերի վերականգնողական միջոցառումները, օրինակ՝ շնչառական վարժանքներ, որոնք թույլ են տալիս ավելի հեշտությամբ շնչել և բարձրացնել վարժանքների տանելիությունը:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։