Կրծքավանդակի վնասվածքներ. բուժում

Կրծքավանդակի վնասվածքներ. բուժում

Կրծքավանդակի վնասվածքի բուժումը կախված է պատճառից և ծանրության աստիճանից:

Ըստ անհրաժեշտության բուժանձնակազմը կօժանդակի համարժեք շնչառության ապահովմանը: Նման դեպքերում կարող են նշանակվել թթվածնաբուժում և ներերակային ինֆուզիոն հեղուկներ, իսկ մեծ ծավալով արյան կորստի ժամանակ՝ նաև արյան արյան փոխներարկում: Ծանր վնասվածքները սովորաբար պահանջում են հիվանդանոցային բուժում:

Կոտրված կողը կարող է մի քանի շաբաթվա ընթացքում ինքնուրույն լավանալ: Այս ընթացքում բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ կանոնավոր կերպով խորը շնչեք, որ թոքերի ալվեոլները մնան բաց և կանխարգելվի թոքի վարակը՝ թոքաբորբը (պնևմոնիա):

Ուժեղ ցավերի դեպքում կարող եք ընդունել ցավազրկող դեղեր: Ցավազրկումը կարևոր է, որպեսզի կարողանաք հազալ («մաքրել» թոքերը) և խորը շնչել:

Թեթև վնասվածքների դեպքում փորձեք պահպանել ձեր շարժունակությունը և զբաղվել առօրյա գործերով: Սակայն խուսափեք ծանրություն բարձրացնելուց և ֆիզիկական լարվածությունից՝ քանի դեռ ցավերը և մյուս ախտանիշները լիարժեք չեն վերացել:

Հոդվածը վերանայվել է՝ 26-05-2021