Քլամիդիա. բուժում

Քլամիդիա. բուժում

Քլամիդիան բուժվում է հակաբիոտիկներով:

Բժիշկը կարող է ձեզ նշանակել միանգամյա ընդունման մեծ դեղաչափ կամ 5-10 օրվա ընթացքում օրական մեկ կամ մի քանի անգամվա ընդունման փոքր դեղաչափ: Ավելի հաճախ բժիշկները նշանակում են Ազիթրոմիցին, Դոքսիցիկլին, Էրիթրոմիցին, Լևոֆլոքսացին կամ Օֆլոքսացին, իսկ եթե հղի եք՝ Էրիթրոմիցին կամ Ամոքսիցիլին:

Հաճախ վարակը վերանում է 1-2 շաբաթվա մեջ, սակայն այս ընթացքում պետք է զերծ մնաք սեռական հարաբերությունից:

Ձեր սեռական զուգընկերը կամ զուգընկերները ևս բուժման կարիք ունեն, նույիսկ եթե չեն նշում որևէ գանգատ կամ ախտանիշ: Հակառակ դեպքում վարակը կարող է «վերադառնալ» և շարունակաբար փոխանցվել ձեր միջև:

Բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ բուժումն ավարտելուց հետո երեք ամիս անց կրկին հետազոտվեք:

Եթե անցյալում ունեցել եք քլամիդիա և լիարժեք բուժում եք ստացել, չի նշանակում, որ չեք կարող նույն բակտերիայով կրկին վարակվել:

Հոդվածը վերանայվել է՝ 31-03-2021