Սիալիս

Սիալիս
Անգլերեն անվանումը՝ Cialis (Тadalafil)

Սիալիսը տղամարդկանց էրեկտիլ դիսֆունկցիայի ժամանակ օգտագործվող դեղ է։

Ի՞նչ է սիալիսը

Սիալիսը (տադալաֆիլ) ինտերնետում գովազդվում է որպես էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման դեղամիջոց։ Սակայն իրականում սիալիսը չի վերացնում էրեկցիայի խանգարման բուն պատճառը, այլ միայն թույլ է տալիս, որ տղամարդը կարողանա սեռական հարաբերություն ունենալ։

Սիալիսն ազդում է՝ թուլացնելով առնանդամի արյունատար անոթները և մեծացնելով արյան ներհոսը դեպի առնանդամ՝ այդպիսով զարգացնելով էրեկցիա։ Եթե դուք նախատեսում եք օգտագործել սիալիս, ապա պետք է այս դեղն ընդունեք նախատեսված սեռական հարաբերությունից 20-30 րոպե առաջ։ Սիալիսը ձեր էրեկիցայի վրա ազդում է այն ընդունելուց մինչև 36 ժամվա ընթացքում, բայց սա բնավ չի նշանակում, որ ձեր էրեկցիան տևելու է 36 ժամ։

Ունենալով երկարատև ազդեցություն, սիալիսը կարող է ցածր դեղաչափով նշանակվել որպես ամենաօրյա ընդունման դեղ։

Սիալիսը սովորաբար ինքնուրույն էրեկցիա չի առաջացնում, ուստի սեռական գրգռման կարիքի անհրաժեշտություն այսպես թե այնպես լինում է։ Նկատի ունեցեք, որ սիալիսը չի բուժում էրեկտիլ դիսֆունկցիան, չի ուժեղացնում ձեր սեռական ցանկությունները, ձեզ չի պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից (ՍՃՓՀ) կամ չի հանդիսանում բեղմնականխման միջոց։

Եթե դուք օգտագործում եք սիալիս, հիշեք նաև, որ դուք չեք կարող 24 ժամվա ընթացքում ընդունել սիալիսի ավելի քան 1 հաբ և չեք կարող միաժամանակ ընդունել սիալիս և էրեկցիան խթանող այլ դեղեր։

Ունի՞ արդյոք սիալիսը կողմնակի ազդեցություններ

Սիալիսի ավելի հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից են՝

Այս կողմնակի երևույթները սովորաբար ինքնուրույն մեղմանում կամ անհետանում են դեղն ընդունելուց մի քանի ժամվա ընթացքում։

Խիստ հազվադեպ սիալիսը կարող է առաջացնել ցավոտ կամ երկարաձգված էրեկցիա։ Եթե սա տեղի է ունենում կամ ձեզ մոտ էրեկցիան շարունակվում է ավելի քան 4 ժամ, ապա դուք պետք է շտապ այցելեք մոտակա հիվանդանոց։ Երկարաձգված էրեկցիան կարող է վտանգ ներկայացնել։

Սիալիսն անվտանգ չէ որոշ հիվանդություններ ունեցող տղամարդկանց համար։ Այս դեղը խորհուրդ չի տրվում հատկապես սրտային հիվանդություններով, ինսուլտով կամ աչքի որոշ հիվանդություններով (պիգմենտային ռետինիտ) տղամարդկանց։

Սիալիսը կարող է փոխազդել այլ, այդ թվում՝ նիտրատների և արյան բարձր ճնշման դեղերի հետ։ Ուստի նման դեղեր ընդունող տղամարդկանց ևս սիալիսը հակացուցված է։

Եթե նախատեսել եք սիալիս օգտագործել, զրուցեք այս թեմայով ձեր բժշկի հետ։

Սիալիսի գնումը

Դուք կարող եք հանդիպել սիալիսի վաճառքի առցանց կայքեր կամ ձեր էլեկտրոնային փոստով ստանալ այս դեղի վաճառքի տարբեր առաջարկություններ։ Մենք խորհուրդ ենք տալիս հրաժարվել նման եղանակներով դեղեր գնելուց, քանի որ ոչ մեկ չի կարող վստահ լինել այդ դրանց բաղադրության կամ որակի վրա։ Եթե ցանկանում եք սիալիս գնել, ապա խորհրդակցեք ձեր բժշկի հետ և գնեք այն միայն վստահելի դեղատներից։

Հոդվածը վերանայվել է՝ 17-05-2019