Գրադարան
ՍՇՎՎ և գրիպ. վիրուսի տեսակները
2 րոպե
Վերին շնչուղիերի սուր վիրուսային վարակները՝ «ընդհանուր մրսածությունը» և գրիպը հարուցվում են վիրուսների տարբեր տեսակներով:
Հարուցվելով տարբեր վիրուսներից, «ընդհանուր մրսածության» կամ սուր շնչառական վիրուսային վարակը (ՍՇՎՎ, ОРВИ) և գրիպը, փաստորեն, տարբեր հիվանդություններ են:
ՍՇՎՎ վիրուսների տեսակները
«Ընդհանուր մրսածությունը» կամ ՍՇՎՎ-ն կարող է պատճառվել ավելի քան 200 տեսակի վիրուսներից, որոնց մեծ մասը պատկանում է հետևյալ երկու խմբերից մեկնումեկին՝
- ռինովիրուսներ
- կորոնավիրուսներ (այդ թվում՝ COVID-19-ի հարուցիչ SARS-COV2):
Ելնելով այն փաստից, որ ՍՇՎՎ-ի պատճառ կարող են դառնալ վիրուսների բազմաթիվ տեսակներ, մի տեսակի վիրուսից առաջացած «մրսածությունը» կարող է փոխարինվել մեկ այլ տեսակի վիրուսով, այսպիսով, մի անձը կարող է տարվա ընթացքում ՍՇՎՎ-ով հիվանդանալ մի քանի անգամ:
Այս վիրուսները առաջացնում են քիթըմպանի լորձաթաղանթների բորբոքում և արդյունքում ի հայտ են գալիս ընդհանուր մրսածությանը բնորոշ գանգատներ, օրինակ՝ ջերմություն, ֆարինգիտ («հիվանդ կոկորդ»), փակված կամ «հոսացող» քիթ և փռշտոցներ:
Գրիպի վիրուսի տեսակները
Գրիպը (ինֆլուենցա) հարուցվում է գրիպի A, B կամ հազվադեպ C տեսակի վիրուսներով: Գրիպի միայն A և B տեսակները կարող են առաջացնել մեծ բռնկումներ և ընթանալ ծանր, մինչդեռ C տեսակը հանդիպում է միայն երեխաների մոտ և բերում ավելի մեղմ՝ ՍՇՎՎ-ին նմանվող գանգատներ:
Գրիպով վարակված մարդկանց մեծ մասի մոտ հայտնաբերվում է A տեսակի վիրուսը, որն էլ պատասխանատու է պանդեմիաների (վարակի բռնկում և տարածում աշխարհով մեկ) և համաճարակների մեծ մասի համար (կոնկրետ ժամանակահատվածում վարակի բռնկում և տարածում որևէ մեկ համայնքում):
Դուք կարող եք գրիպի վիրուսով վարակվել տարվա բոլոր եղանակներին, սակայն ավելի հաճախ գրիպը տարածվում է ցուրտ՝ ձմռան ամիսներին:
Գրիպի A վիրուսը հանդիպում է կենդանական աշխարհի տարբեր ներկայացուցիչների մոտ, սակայն այս տեսակի համար բնական օջախ են համարվում ջրային թռչունները: Գրիպի A տեսակին են պատկանում հավանաբար ձեզ ծանոթ թռչնագրիպի և H1N1 (խոզի գրիպ) վիրուսները:
Գրիպի B վիրուսը գլխավորապես հանդիպում է մարդկանց մոտ:
Գրիպի կանխարգելման մեթոդները կարող են ներառել՝
- տարեկան պատվաստումներ
- հակավիրուսային դեղեր, թեև դրանք արդյունավետ են, եթե գրիպի վիրուսով կարող էիք վարակվել վերջին 48 ժամվա ընթացքում:
Հոդվածը տեղադրվել է՝ 23-04-2018 վերանայվել է՝ 26-12-2022
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: