Կոմա. բուժում

Կոմա. բուժում

Կոման բժշկական անհետաձգելի վիճակ է, որի բուժումը կազմակերպվում է անհետաձգելի բուժօգնության կամ վերակենդանացման բաժանմունքներում:

Ծանոթացեք նաև այս հոդվածի հետ ուղղակիորեն կապված այլ նյութերի հետ:

Ընդհանուր առմամբ, կոմայի բուժումը կազմվում է երկու ուղղությամբ՝

  • կենսականորեն կարևոր օրգան-համակարգերի գործունեության կարգավորում և կայունացում (շնչառություն, արյան շրջանառության համակարգ, երիկամների գործունեություն)
  • կոմայի հասցնող պատճառի ախտորոշում և բուժում։

Բժիշկները նախ ստուգում են տուժած մարդու շնչուղիները և օգնում են շնչառության և արյան շրջանառության ապահովմանը: Նրանք կարող են միացնել շնչառության օժանդակող սարքեր (թոքերի արհեստական գազափոխանակություն և թթվածնաբուժում), նշանակել ներերակային կաթիլային հեղուկներ և կազմակերպել կենսականորեն կարևոր օրգան-համակարգերի գործունեության պահպանմանը նպաստող այլ բուժական միջոցառումներ:

Բուժումը կախված է կոմայի պատճառից: Եթե առկա է գլխուղեղի այտուց, ապա ձեռնարկվում են միջոցառումներ կամ նշանակվում դեղամիջոցներ, որոնք կարող են օգնել գլխուղեղի վրա ճնշման մեղմացմանը: Եթե կոմայի պատճառը գլխուղեղի վարակային ախտահարումն է, կարող են նշանակվել հզոր ներերակային հակաբիոտիկներ: Իսկ եթե դիաբետով մարդու մոտ զարգացել է ցածր արյան շաքարով (հիպոգլիկեմիա) պատճառված կոմա, ապա ներարկվում է գլյուկոզի լուծույթներ:

Կախված պատճառից և գլխուղեղի վնասման բնույթից, կոմայից վերականգնումը կարող է պահանջեր ժամեր, օրեր կամ շաբաթներ:

Հոդվածը վերանայվել է՝ 09-04-2021