Մրսածություն. բուժում

Մրսածություն. բուժում

Մրսածությունը որևէ առանձնահատուկ բուժում չունի:

Հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա, ուստի չպետք է օգտագործվեն, քանի դեռ չկա բակտերիալ վարակ: Մրսածության բուժումը սահմանափակվում է ախտանիշների մեղմացմամբ:

Ստորև ներկայացվում է մրսածության ժամանակ հաճախ օգտագործվող միջոցների առավելությունները և թերությունները:

  • Ցավազրկողներ. բարձր ջերմության, ըմպանացավի և գլխացավի դեպքում բազմաթիվ մարդիկ ընդունում են Ացետամինոֆեն (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կամ մեկ այլ թույլ ցավազրկող դեղամիջոց: Ացետաինոֆենը պետք է օգտագործվի հնարավոր ամենակարճ ժամանակի ընթացքում: Երեխաներին և դեռահասներին Ասպիրին պետք է տրվի խիստ զգուշությամբ, իսկ ջրծաղիկից կամ գրիպանման ախտանիշներից լավացող երեխաներին այս դեղամիջոցը չպետք է տրվի: Ուշադիր եղեք, որ մանկահասակ երեխաները ստանան Ացետամինոֆենի կամ Իբուպրոֆենի մանկական` տարիքին համապատասխանող դեղաչափեր: Նկատի ունեցեք, որ մրսածության դեմ օգտագործվող բազմաթիվ պատրաստուկներ կարող են պարունակել նույն այս դեղամիջոցները:
  • Դոկոնգեստանտային քթային սփրեյներ. չափահասները կարող են օգտագործել դեկոնգեստանտային կաթիլներ կամ սփրեյներ ոչ ավելի, քան 5 օր, քանի որ ավելի երկարատև օգտագործումը կարող է առաջացնել կողոպտման ախտանիշներ: Մինչև 6 տարեկան երեխաներին այս միջոցները չպետք է տրվեն:
  • Հազի օշարակներ. ԱՄՆ-ի Դեղերի և սննդի գործակալությունը և Ամերիկյան մանկաբուժական ակադեմիան խստորեն խորհուրդ չեն տալիս մինչև 4 տարեկան երեխաներին հազի և մրսածության դեղամիջոցներ տալը, քանի որ մեծ է վնասակար ազդեցության ռիսկը: Նույն կերպ, խորհուրդ չի տրվում հազի օշարակներ տալ ավելի մեծ տարիքի երեխաներին, սակայն, եթե որոշել եք օգտագործել, անպայման հետևեք տեղեկատվական թերթիկում նշված հրահանգներին: Խուսափեք նաև երեխաներին տալ նույն ակտիվ դեղամիջոցը պարունակող երկու տարբեր պատրաստուկներ, որ կանխարգելեք պատահական գերդոզավորումը:

Հոդվածը վերանայվել է՝ 18-06-2021