Կորտիզոլ

Կորտիզոլ
Անգլերեն անվանումը՝ Cortisol

Կորտիզոլը հորմոն է, որը հիմնականում արյան հուն ներզատվում է սթրեսի ժամանակ և մասնակցում բազմաթիվ կարևոր գործընթացներին։

Կորտիզոլի ճիշտ հավասարակշռություն ունենալը կարևոր է մարդկանց առողջության համար և դուք կարող եք ունենալ առողջական խնդիրներ, եթե ձեր մակերիկամներն արտադրեն չափից դուրս շատ կամ քիչ կորտիզոլ։

Ի՞նչ է կորտիզոլը

Կորտիզոլը ստերոիդ հորմոն է, որն արտադրվում է ձեր երիկամների վրա «նստած» զույգ ներզատական գեղձերի՝ մակերիկամների կողմից։ Արյան հուն մուտք գործելով կորտիզոլը կարող է ազդել բազմաթիվ գործառույթների վրա և օգնել հետևյալ գործընթացներին՝

  • սթրեսին կամ վտանգին օրգանիզմի պատասխան ռեակցիա
  • գլյուկոզի նյութափոխանակության խթանում
  • զարկերակային ճնշման կառավարում
  • բորբոքման մեղմացում։

Արտադրված կորտիզոլի քանակը խստորեն կարգավորում է օրգանիզմի կողմից և առողջ մարդկանց մոտ գրեթե միշտ հավասարակշռված է։

Ինչպիսի՞ դրդապատճառների ազդեցությամբ են մակերիկամներն արտադրում կորտիզոլ

Մակերիկամների կողմից կորտիզոլի արտադրությունը կարգավորվում է մակուղեղի կողմից (հիպոֆիզ)։ Սիսեռի չափ փոքր այս գեղձը գտնվում է ուղեղի միջին շրջաններում և արտադրում է տարբեր հորմոններ, որոնք կարգավորում են ոչ միայն մակերիկամների, այլև վահանաձև և սեռական գեղձերի գործունեությունը, ինչպես նաև տարբեր այլ կենսականորեն կարևոր գործառույթներ։

Երբ դուք արթնանում եք կամ առնչվում եք սթրեսային որևէ իրավիճակի հետ, ձեր մակուղեղը ազդանշան է ուղարկում մակերիկամներին, որոնք սկսում են արտադրել տվյալ վիճակին համապատասխան քանակով կորտիզոլ։

Ի՞նչ է տեղի ունենում, երբ արտադրվում է կորտիզոլի չափից դուրս շատ կամ քիչ քանակներ

Առողջ մարդկանց մոտ սովորաբար արտադրվում են կորտիզոլի համարժեք քանակներ, որոնք համապատասխանում են նրանց օրգանիզմի ընդհանուր վիճակին կամ միջավայրային գործոններին։ Ի տարբերություն նկարգրվածին, Քուշինգի համախտանիշի ժամանակ կորտիզոլն արտադրվում է չափազանց մեծ, իսկ Ադիսոնի հիվանդության ժամանակ՝ խիստ փոքր քանակներով։

Կորտիզոլի նորմայից խիստ բարձր քանակներն առաջացնում են՝

  • արագ և կենտրոնական տիպի ճարպակալում՝ հիմնականում որովայնի և դեմքի շրջանում, առանց վերջույթների ընդգրկման
  • բարակած և փխրուն մաշկ, որը դժվարությամբ է վերականգնվում
  • ակնե (պզուկ)
  • կանանց մոտ՝ դեմքի մազակալում և անկանոն դաշտաններ։

Կորտիզոլի անբավարարությունն առաջացնում է՝

Եթե ձեզ մոտ առաջացել է այս ախտանիշներից որևէ մեկը, բժիշկը կարող է ձեզ առաջարկել արյան հետազոտություն, որպեսզի ստուգի ձեր կորտիզոլի մակարդակը։

Ի՞նչ են կորտիկոստերոիդները

Եթե ձեր օրգանիզմը չի արտադրում բավարար կորտիզոլ, բժիշկը կարող է նշանակել կորտիկոստերոիդներ։ Դրանք կորտիզոլի արհեստական (սինթետիկ) տարբերակներ են, որոնք կարող են օգտագործվել տարբեր հիվանդությունների բուժման մեջ, օրինակ՝

  • բորբոքային հիվանդություններ, այդ թվում՝ ալերգիկ ծագման (օրինակ՝ ասթմա)
  • Ադիսոնի հիվանդություն
  • մաշկային հիվանդություններ (օրինակ՝ փսորիազ

Որոշ մարդիկ առանց բժշկի նշանակման ընդունում են անաբոլիկ ստերոիդներ, որպեսզի ամրապնդեն իրենց մկանները։ Սա ռիսկային է։ Անաբոլիկ ստերոիդները նույն կորտիկոստերոիդները չեն։

Ունե՞ն արդյոք կորտիկոստերոիդները կողմնակի ազդեցություններ

Կորտիկոստերոիդներն ուժեղ ազդեցության դեղեր են, ուստի հաճախ առաջացնում են կողմնակի ազդեցություններ։ Դրանցից են՝

Եթե ձեզ մոտ առաջացել է այս ախտանիշներից մեկնումեկը, ապա կորտիկոստերոիդների ընդունման կտրուկ դադարեցումը կարող է ավելի վատթարացնել ձեր ինքնազգացողությունը։ Զրուցեք ձեր բժշկի հետ մինչև նման որոշում կայացնելը։

Հոդվածը վերանայվել է՝ 20-06-2019