Ուշացած սերմնաժայթքում. բուժում

Ուշացած սերմնաժայթքում. բուժում

Ուշացած սերմնաժայթքման բուժումը կախված է պատճառից, սակայն կարող է ներառել դեղամիջոցներ կամ արդեն օգտագործվող դեղամիջոցների փոփոխությունը, հոգեբանական խորհրդատվությունը կամ ալկոհոլի և ապօրինի թմրամիջոցների օգտագործման հետ կապված խնդիրների հաղթահարումը:

Դեղորայքային բուժում

Եթե դուք օգտագործում եք դեղեր, որոնք կարող են առաջացնել ուշացած սերմնաժայթքում, դրանց դեղաչափերի կրճատումը կամ այլ դեղերով փոխարինումը կարող են օգնել խնդրի լուծմանը: Երբեմն օգտակար կարող է լինել որևէ այլ դեղամիջոցի ավելացումը։ Զրուցեք այս թեմայով ձեր բժշկի հետ:

Իրականում, չկա որևէ առանձնահատուկ դեղամիջոց, որը հաստատվել է ուշացած սերմնաժայթքման բուժման համար: Ուստի, թող զարմանալի չթվա, եթե բժիշկը ձեզ նշանակի դեղեր, որոնք գլխավորապես օգտագործվում են այլ հիվանդությունների բուժման մեջ:

Օրինակ, բժիշկը կարող է առաջարկել՝

Հոգեբանական խորհրդատվություն (հոգեթերապիա)

Հոգեթերապիան կարող է օգտակար լինել, եթե երկարաձգված սերմնաժայթքումը կապված է դեպրեսիայի կամ տագնապի հետ: Հոգեթերապիան նաև կարող է օգտագործվել՝ հաղթահարելու սերմնաժայթքման խանգարման վրա ուղղակիորեն ազդող հոգեբանական խնդիրները:

Դուք կարող եք հոգեթերապևտի խորհրդատվության ներկայանալ միայնակ կամ ձեր զուգընկերոջ հետ:

Հոդվածը վերանայվել է՝ 11-04-2021