Դեպրեսիայի տեսակները

Դեպրեսիայի տեսակները

Կան դեպրեսիայի տարբեր տեսակներ, որոնք առաջանում են տարբեր պատճառներից և ընթանում տարբեր ախտանիշներով՝ սկսած թույլից մինչև ծանր:

  • Մեծ դեպրեսիա, որը հայտնի է նաև որպես «կլինիկական դեպրեսիա» կամ «ունիպոլյար դեպրեսիա»։ Մեծ դեպրեսիա են անվանում մինչև 2 շաբաթ կամ ավելի երկար շարունակվող դեպրեսիայի առանձին դրվագները, որոնք բացասական ազդեցություն են թողնում մարդու առօրյա գործառույթների վրա։
  • Մելանխոլիա (մելամաղձություն), որը դեպրեսիայի ավելի քիչ հանդիպող, բայց ավելի ծանր ընթացքով տեսակն է և դրսևորվում է դանդաղաշարժությամբ և ամեն ինչից հաճույքի կորստով։
  • Փսիխոտիկ դեպրեսիա, դեպրեսիայի խիստ հազվադեպ հանդիպող ձևն է, որն ընթանում է իրականության աղավաղված ընկալմամբ, օրինակ՝ զառանցական մտածողությամբ (բացասական և կեղծ համոզմունքներ) և ցնորքներով (հալյուցինացիաներ, օրինակ՝ գոյություն չունեցող ձայներ լսելը)։
  • Նախածննդյան և հետծննդյան դեպրեսիաներ, որոնք պայմանավորված են հղիությամբ և ծննդաբերությամբ: Դեպրեսիա կարող է զարգանալ հղի կանանց մինչև 10%-ի և ծննդաբերելուց 3 ամիս անց մայրերի մինչև 16%-ի մոտ։
  • Բիպոլյար խանգարում, որը կազմված է դեպրեսիայի և տրամադրության բարձրացման (մանիա) առանձին դրվագներից։ Այն նախկինում հայտնի էր որպես «մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ»:
  • Ցիկլոթիմիա, որը քրոնիկ խանգարում է՝ կազմված առնվազն երկու տարի շարունակվող ցածր և բարձր տրամադրությունների միմյանց փոխարինող շրջաններից։ Տրամադրության շեղումներն ավելի թույլ են, քան մեծ դեպրեսիան կամ մանիան, ուստի ցիկլոթիմիան կարելի է դիտարկել որպես բիպոլյար շեղման թեթև տեսակ։
  • Սեզոնային աֆեկտիվ խանգարում, որը կազմված է տարվա մի եղանակին, ավելի հաճախ՝ ձմռանը զարգացող դեպրեսիայով և կապված է արևի ճառագայթների ցածր մակարդակի հետ։ Այս վիճակն ավելի հաճախ հանդիպում է ձմռան ամիսներին երկար գիշերներով բնորոշվող տեղանքներում, օրինակ՝ հյուսիսային բևեռին մոտ ընկած տարածաշրջաններում։

Դեպրեսիայի տեսակի նույնականացումը կարևոր է ամենաարդյունավետ բուժման տակտիկան որոշելու համար։ Դեպրեսիան բուժելի է, և որքան վաղ սկսվեց բուժումը, այդքան ավելի լավ։

Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021