Դիսեմինացված ներանոթային մակարդում. բուժում

Դիսեմինացված ներանոթային մակարդում. բուժում

Դիսեմինացված (տարածուն) ներանոթային մակարդման (ԴՆՄ) համախտանիշի բուժման արդյունավետությունը զգալիորեն կախված է այս վիճակին հասցնող հիմնական հիվանդությունից, ինչպես նաև մարդու առողջական վիճակից և ուղեկցող հիվանդություններից:

Իհարկե, մեծ կարևորություն ունի նաև այն, թե որքան շուտ է սկսվել այս վիճակի բուժումը` քանի դեռ չեն զարգացել կյանքին սպառնացող ծանր բարդություններ:

ԴՆՄ համախտանիշի բուժումն ունի երկու հիմնական նպատակ՝

Բուժման մեթոդը կախված է ձեր ախտանիշների սրության կամ ծանրության աստիճանից, ինչպես նաև առկա կամ հնարավոր բարդություններից:

Եթե հաջողվում է բուժել կամ վերացնել ԴՆՄ առաջացնող պատճառը, ապա արյան մակարդման գործընթացը բարելավվում է: Սակայն ձեզ կարող են նշանակել նաև այլ բուժումներ, օրինակ՝

  • դեղեր (հաբեր կամ ներերակային լուծույթներ), որոնք նվազեցնում են արյան մակարդելիությունը
  • թթվածնաբուժում, որը կարող է բարելավել օրգան-համակարգերի ապահովումը համարժեք թթվածնով
  • արյան բաղադրամասերի՝ թրոմբոցիտային զանգվածի կամ թարմ սառեցված արյան պլազմայի փոխներարկում, որոնք կարող են կանխարգելել կամ դադարեցնել արյունահոսությունը:

Եթե ձեզ մոտ ախտորոշել են ԴՆՄ, ապա կարևոր է, որ դուք խստագույնս հետևեք բժշկի նշանակումներին:

Համոզվեք, որ դուք՝

  • ընդունում եք ձեր դեղերն այնպես, ինչպես նշանակել է ձեր բժիշկը
  • հստակ հետևում եք ԴՆՄ-ին բերած հիմնական հիվանդության բուժման համար կատարված նշանակումներին
  • ձեր բժշկին այցելում եք կամ լաբորատոր հետազոտություններն անցնում եք այն օրերին, որ օրերին նշանակված է
  • ձեր բժշկին տեղեկացնում եք ձեր ստացած այլ դեղերի կամ խոտաբույսերի մասին
  • կարող եք շտապ կապ հաստատել ձեր բժշկի հետ, եթե ձեր գանգատները վատթարան:

Հոդվածը վերանայվել է՝ 09-09-2021