Ցավոտ դաշտան. բուժում

Ցավոտ դաշտան. բուժում

Դաշտանային կծկանքները մեղմացնելու համար բժիշկը կարող է խորհուրդ տալ որոշ միջոցներ:

  • Ցավազրկողներ. առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկող դեղամիջոցների, օրինակ՝ Իբուպրոֆենի (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ Նապրոքսենի (Ալեվե) ստանդարտ դեղաչափերի նախատեսված դաշտանից մեկ օր առաջ ընդունումը կարող է օգնել կծկանքային ցավերի մեղմացմանը: Բժիշկը նաև կարող է առաջարկել դեղատոմսով դուրս գրվող ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ (ՈՍՀԲԴ): Շարունակեք ընդունել այս դեղամիջոցները ևս 2-3 օր, քանի դեռ անհանգստացնող ցավերը շարունակվում են:
  • Հորմոնային բեղմնականխիչ դեղամիջոցներ. ներքին ընդունման հակաբեղմնավորիչները պարունակում են հորմոններ, որոնք կանխարգելում են ձվազատումը (օվուլյացիա) և կրճատում դաշտանային կծկանքների ուժգնությունը: Հաբերից բացի այս հորմոնները նաև կարող են նշանակվել այլ դեղաձևերով՝ ներարկում, մաշկային սպեղանի, ենթամաշկային իմպլանտ, հեշտոցային օղակ կամ ներարգանդային պարույր (ՆԱՊ):
  • Վիրահատություն. եթե դաշտանային կծկանքների պատճառը որևէ այլ հիվանդությունն է, օրինակ՝ էնդոմետրիոզ կամ արգանդի միոմա, ապա համապատասխան վիրահատությունը կարող է օգնել գանգատների մեղմացմանը կամ վերացմանը: Եթե ապագա ծննդաբերություններ չեք նախատեսում և բուժման մյուս տեսակները ցանկալի արդյունք չեն տալիս, որպես տարբերակ կարող է առաջ գալ արգանդի հեռացման վիրահատության հարցը:

Հոդվածը վերանայվել է՝ 02-05-2021