Աղիքային ցուպիկ. բուժում

Աղիքային ցուպիկ. բուժում

Աղիքային ցուպիկով հարուցված հիվանդության դեպքում այդ հարուցիչի վրա ազդող որևէ բուժում չկա:

Սակայն բժիշկը կարող է կատարել նշանակումներ՝ ուղղված ախտանիշների մեղմացմանը կամ բարդությունների կանխարգելմանը:

Եթե դուք ունեք փորլուծություն և ինքնազգացողությունը շատ չի տուժել, շարունակեք առատ հեղուկներ ընդունել, օրինակ՝ խմելու ռեհիդրատացիոն լուծույթներ, որոնք առանց դեղատոմսի վաճառվում են բազմաթիվ դեղատներում: Եթե տանը չկա նման լուծույթ, կարող եք օգտագործել այս հեղուկները՝ չմոռանալով նախապես դրանք նոսրացնել՝

  • հյութ կամ այլ ոչ գազավորված ըմպելիք. խառնեք 1 չափաբաժին հյութը 4 չափաբաժին ջրի հետ (օրինակ՝ 40 մլ հյութը 160 մլ ջրի հետ)
  • կորդիալ (քաղցրահամ մրգային թուրմ). խառնեք 1 չափաբաժին կորդիալը 20 չափաբաժին ջրի հետ (օրինակ՝ 5 մլ կորդիալը 100 մլ ջրի հետ):

Մի՛ փորձեք խմել փսխման կամ լուծի դեմ դեղեր, քանի դեռ բժիշկը չի նշանակել դրանք: Սովորաբար մարդկանց մեծ մասն առանց որևէ դեղամիջոցի լավանում է 5-10 օրվա ընթացքում:

Եթե ունեք ծանր փորլուծություն, արտաթորանքում առկա է արյուն կամ էլ ունեք բարձր ջերմություն և փորլուծություն, ուրեմն պետք է առանց հետաձգելու կապ հաստատել բժշկի հետ: Նույն կերպ, դիմե՛ք ձեր բժշկին, եթե զարգացել են միզուղիների վարակի նշաններ, միաժամանակ հազ և բարձր ջերմություն կամ հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշի ախտանիշներ:

Դուք նաև պետք է այցելեք ձեր բժշկին կամ մանկաբույժին, եթե ունեք ձեր երեխայի ինքնազգացողության վատթարացման հետ կապված անհանգստություն:

Հոդվածը վերանայվել է՝ 30-03-2021