Էպիդիդիմիտ. բուժում

Էպիդիդիմիտ. բուժում

Բակտերիալ ծագման էպիդիդիմիտը և էպիդիդիմո-օրխիտը կարող են բուժվել հակաբիոտիկներով։

Եթե բակտերիալ վարակի պատճառը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունն է (ՍՃՓՀ), բուժման կարիք ունի նաև ձեր սեռական զուգընկերը: Հետևեք բժշկի նշանակած հակաբիոտիկային կուրսին, նույնիսկ եթե առաջին մեկ-երկու օրվա բուժումից հետո ձեր ախտանիշները կտրուկ բարելավվում կամ անհետանում են:

ՍՃՓՀ-ով առաջացած էպիդիդիմիտի ժամանակ ավելի հաճախ նշանակվում է Ցեֆտրիաքսոն (250 մգ, միջմկանային, միանվագ դեղաչափ) և Դոքսիցիկլին (100 մգ-ից, օրական 2 անգամ, 10 օր):

Սովորաբար հակաբիոտիկային բուժումը սկսելուց հետո 48-72 ժամվա ընթացքում ձեր ինքնազգացողությունը բարելավվում է: Հանգիստ ռեժիմը, հակաբորբոքային դեղերը, սառցեպարկը և ամորձին բարձր դիրքում պահող հատուկ օժանդակող անդրավարտիքը նույնպես կարող են օգնել դիսկոմֆորտի մեղմացմանը։

Բժիշկը հավանաբար խորհուրդ կտա բուժման կուրսն ավարտվելուց հետո կրկին այցելել, որ ստուգի, թե արդյոք վարակը լիարժեքորեն անհետացել է:

Վիրահատություն

Խիստ հազվադեպ կարող է առաջանալ վիրահատական բուժման կարիք, եթե մակամորձու բորբոքումը բարդացել է թարախակույտով կամ առաջացել է անատոմիական շեղումների պատճառով:

Հոդվածը վերանայվել է՝ 07-04-2021