Էրեկտիլ դիսֆունկցիա. բուժում

Էրեկտիլ դիսֆունկցիա. բուժում

Էրեկտիլ դիսֆունկցիայի բուժումը սկսվում է այն առողջական խնդիրների հայտնաբերումից և բուժումից, որոնք կարող են պատճառել կամ վատթարացնել էրեկտիլ դիսֆունկցիան կամ իմպոտենցիան։

Կախված էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառից և ծանրության աստիճանից, ինչպես նաև դրա հիմքում ընկած առողջական խնդրից, բժիշկը կարող է առաջարկել տարբեր բուժական մոտեցումներ: Նա կբացատրի յուրաքանչյուր բուժման օգուտներն ու ռիսկերը, որից ելնելով դուք կորոշեք, թե ինչպիսի բուժում ընդունել: Ընդ որում, ձեր զուգընկերոջ նախապատվությունը նույնպես կարող է դեր խաղալ բուժման եղանակի ընտրության մեջ:

Ներքին ընդունման (խմելու) դեղեր

Բազմաթիվ տղամարդիկ դեղերի օգնությամբ կարողանում են հաջողությամբ բուժել էրեկտիլ դիսֆունկցիան: Ամենահաճախ օգտագործվող դեղերից են՝

Կարևոր է իմանալ, որ նշված դեղերը ոչ թե առաջացնում են ինքնաբուխ էրեկցիա, այլ նպաստում դրա զարգացմանը: Այլ կերպ ասած, այս դեղերը չեն ուժեղացնում լիբիդոն (սեռական հակում) և չեն կարող արդյունավետ լինել բոլոր տղամարդկանց համար կամ բոլոր դեպքերում։

Իմացե՛ք ավելին էրեկցիայի առաջացմանը նպաստող դեղերի մասին:

Այլ դեղեր

Էրեկտիլ դիսֆունկցիայի ժամանակ նշանակվող այլ դեղերից են՝

  • Ալպրոստադիլի ինքնաներարկում. այս մեթոդի ժամանակ դուք ինքներդ շատ բարակ ասեղով միայն Ալպրոստադիլ (Կավարջեքթ, Էդեքս) կամ Ալպրոստադիլ և Ֆենտոլամին («բիմիքս») եք ներարկում ձեր առնանդամի հիմքում: Կողմնակի ազդեցություններից են ներարկման տեղից թույլ արյունահոսությունը, երկարաձգված էրեկցիան (պրիապիզմ) և, հազվադեպ, ներարկման շրջանի սպիական փոփոխությունները:
  • Ալպրոստադիլի միզուկային մոմիկ. Ալպրոստադիլի (Muse) ներմիզուկային բուժման ժամանակ ձեր առնանդամի գլխիկի միզուկի արտաքին բացվածքով տեղադրվում է Ալպրոստադիլի բարակ մոմիկ։ Էրեկցիան սովորաբար սկսվում է 10 րոպեի ընթացքում և, եթե արդյունավետ է, տևում է 30-60 րոպե: Կողմնակի ազդեցություններից են առնանդամի ներսում այրոցը, միզուկից թույլ արյունահոսությունը և միզուկի սպիական փոփոխությունները:
  • Տեստոստերոնի փոխարինում. որոշ տղամարդկանց մոտ էրեկտիլ դիսֆունկցիան կարող է բարդանալ տեստոստերոնի ցածր մակարդակով: Նման դեպքերում, ի լրումն այլ բուժումների, բժիշկը կարող է առաջարկել տեստոստերոնային փոխարինող բուժում:

Առնանդամի պոմպ, վիրահատություն և իմպլանտներ

Եթե դեղերն արդյունավետ չեն կամ ձեր դեպքում ցուցված չեն, բժիշկը կարող է խորհուրդ տալ այլ բուժումներ, այդ թվում՝

  • «առնանդամի պոմպ», երբ վակուումային էրեկցիան սարքով ստեղծվում է բացասական ճնշում և օգնում դեպի առնանդամ արյունը հոսքին
  • առնանդամային իմպլանտ կամ պրոթեզավորում, երբ առնանդամի մեջ տեղադրվում էարհեստական ձողեր ունեցող պրոսթետիկ իմպլանտ
  • առնանդամի վազոռեկոնստրուկտիվ վիրահատություն:

Ֆիզիկական վարժանքներ

Վերջին հետազոտությունները վկայում են, որ վարժանքները, հատկապես՝ չափավորից մինչև ծանրաբեռնված աերոբիկ վարժությունները, կարող են են բարելավել էրեկտիլ դիսֆունկցիան:

Ավելի փոքր ծանրաբեռնվածության և կանոնավոր վարժանքները կարող են նաև նվազեցնել էրեկտիլ դիսֆունկցիայի զարգացման ռիսկը, իսկ ակտիվության աստիճանական ավելացումը՝ էլ ավելի կրճատել այդ ռիսկը:

Զրուցեք այս թեմայով ձեր բժշկի հետ:

Հոգեբանական խորհրդատվություն

Եթե էրեկտիլ դիսֆունկցիան ունի հոգեբանական սկզբնաղբյուր և պատճառվում է սթրեսից, տագնապից, դեպրեսիայից կամ մեկ այլ առողջական խնդրից, որը բերում է սթրեսի և փոխհարաբերությունների լարվածության, բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ դուք կամ դուք և ձեր զուգընկերը միասին այցելեք հոգեթերապևտի խորհրդատվության:

Հոդվածը վերանայվել է՝ 31-03-2021