Պարբերական հիվանդություն. բուժում

Պարբերական հիվանդություն. բուժում

Պարբերական հիվանդությունը (ՊՀ) կամ ընտանեկան միջերկրածովյան տենդը վերջնական բուժում չունի, սակայն բժիշկը կարող է ձեզ նշանակել դեղեր, որոնք զգալիորեն կմեղմացնեն ձեր գանգատները։

Ավելին, պատշաճ բուժումը կարող է արդյունավետ կերպով կանխարգելել կամ հետաձգել հիվանդության նոր սրացման՝ «կրիզի» զարգացումը։

Կոլխիցին

Կոլխիցինը մեղմացնում է ՊՀ ունեկցող բորբոքային գործընթացները և օգնում է նոր սրացումների կանխարգելմանը։ Բժշկի կողմից ձեզ նշանակված կոլխիցինի դեղաչափը կախված է ձեր ընդհանուր առողջական վիճակից, հիվանդության կլինիկական ընթացքից և այլ գործոններից։ Այս դեղի հիմնական կողմնակի ազդեցություններն են աղիների փքվածությունը (մետեորիզմ), որովայնի շրջանի սպաստիկ ցավերը և փորլուծությունը։

Այլ դեղեր

Որոշ դեպքերում, երբ կոլխիցինը բավարար արդյունավետություն չի ցուցաբերում, հակացուցված է կամ ուղեկցվում է արտահայտված կողմնակի ազդեցություններով, բժիշկը ձեզ կարող է նշանակել այլ դեղեր, որոնք պաշարում են բորբոքային գործընթացին մասնակցող ինտերլեյկին-1 սպիտակուցը։ Այս մեխանիզմով ազդող դեղերից են՝ կանակինումաբ (իլարիս), ռիլոնացեպտ (արկալիստ) և անակինրա (կիներետ)։

Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021