Առողջական խնդիրներ

Ճարպային հեպատոզ

Ճարպային հեպատոզ

Time Read 2 րոպե

Ճարպային հեպատոզը լյարդի քրոնիկ և անդառնալի ախտարահում է, երբ լյարդային բջիջները վերածվում են ճարպային հյուսվածքի։

Ճարպային հեպատոզի մյուս ավանումներն են՝ «լյարդի ճարպակալում», ստեատոզ, ստեատոհեպատիտ, լյարդի ոչ ալկոհոլային ստեատոզ կամ ստեատոհեպատիտ։

Ճարպային հեպատոզը բավականին հաճախ հանդիպող հիվանդություն է։ Այն ավելի հաճախ զարգանում է դիաբետով կամ ավելցուկային քաշով մարդկանց մոտ։ Դուք կարող եք որևէ գանգատ չներկայացնել, սակայն լյարդի ախտահարումը «լուռ» շարունակվում է՝ բերելով լյարդի բջիջների (հեպատոցիտ) անդառնալի փոփոխությունների։

Լյարդը մարդու ամենամեծ օրգանն է։ Այն մասնակցում է սննդի մարսողությանը և նյութափոխանակության արգասիքներից արյան զտմանը։

Առողջ լյարդը կարող է ընդհանրապես ճարպ չպարունակել։ Երբ չարաշահում եք ալկոհոլային խմիչքներ կամ ընդունում մեծ քանակով սնունդ, ձեր օրգանիզմն այս «ավելցուկային» կալորիաները փոխակերպում է ճարպի, որոնք պահեստավորվում են լյարդային բջիջներում։

Ճարպը, տարիների ընթացքում կուտակվելով լյարդային բջիջներում, ի վերջո հանգեցնում է «լյարդի ճարպակալման»։

Բազմաթիվ մարդկանց մոտ «ճարպակալված» լյարդը կարող է որևէ զգալի առողջական խնդիր չառաջացնել։ Սակայն, այլ մարդկանց մոտ ավելցուկային ճարպը բերում է լյարդի բորբոքման և տարիների ընթացքում «սպիացման» և ցիռոզի, որն արդեն ծանր հիվանդություն է։ Լյարդի ցիռոզն իր հերթին քիչ թվով մարդկանց մոտ կարող է վերաճել լյարդի քաղցկեղի։

Ճարպային հեպատոզը կարող է լինել ալկոհոլի չարաշահման նշաններից մեկը, սակայն, որպես կանոն, ալկոհոլի օգտագործման հետ կապ չունի և նման դեպքերում կոչվում է «ոչ ալկոհոլային ճարպային հեպատոզ»։ Շատ հաճախ ճարպային հեպատոզն առողջական այլ խնդիրների, օրինակ՝ դիաբետի կամ մետաբոլիկ համախտանիշի նշաններից մեկն է։

Ճարպային հեպատոզով մարդկանց մոտ բարձրանում է սրտամկանի ինֆարկտի և ինսուլտի ռիսկը։ Եթե հեպատոզի ախտորոշումն ուշացած չէ, հաճախ հնարավոր է լինում որոշակիորեն դանդաղեցնել կամ ընդհանրապես կանգնեցնել լյարդի բորբոքային ախտահարումը և նվազեցնել վերջինիս հետ կապված առողջական հետևանքների հավանականությունը։

Հոդվածը տեղադրվել է՝ 06-05-2018 վերանայվել է՝ 26-12-2022

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով