Ճարպային հեպատոզ. պատճառներ

Ճարպային հեպատոզ. պատճառներ

Ճարպային հեպատոզի զարգացման պատճառները մինչև վերջ պարզաբանված չեն։

Ծանոթացեք նաև այս հոդվածի հետ ուղղակիորեն կապված այլ նյութերի հետ:

Օրինակ, որոշ մարդկանց մոտ ճարպային հեպատոզը կարող է կապված լինել երկար ժամանակ մեծ քանակով ալկոհոլային խմիչքների օգտագործման հետ։ Սակայն, շատ ավելի հաճախ «լյարդի ճարպակալումը» ալկոհոլի հետ որևէ կապ չի ունենում և այդ իսկ պատճառով կոչվում է նաև «ոչ ալկոհոլային ճարպային հեպատոզ»։

Ճարպային հեպատոզն ավելի հաճախ հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն՝

Ավելի հազվադեպ ճարպային հեպատոզը կարող է զարգանալ որպես այլ հիվանդության հետևանք, օրինակներից են՝ պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ, քրոնիկ հեպատիտ B կամ քրոնիկ հեպատիտ C, հեմոքրոմատոզ (երկաթի պահեստավորման գենետիկ հիվանդություն), քիմիոթերապիայի, ստերոիդ հակաբորբոքային և այլ դեղերի երկարատև ընդունում։

Որոշ կանանց մոտ ճարպային հեպատոզը կարող է զարգանալ որպես ուշ հղիության բարդություն։

Վերջին տասնամյակների ընթացքում ճարպային հեպատոզն ավելի հաճախ է սկսել հանդիպել արևմտյան երկրներում, որը կարելի է կապել սննդի միջոցով շաքարի և ճարպերի ավելցուկային օգտագործման հետ։

Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021