Ճարպային հեպատոզ. ախտորոշում

Ճարպային հեպատոզ. ախտորոշում

Որպես կանոն, ճարպային հեպատոզը զարգանում է առանց գանգատների կամ նշանների առաջացման։

Ծանոթացեք նաև այս հոդվածի հետ ուղղակիորեն կապված այլ նյութերի հետ:

Ճարպային հեպատոզի այսպիսի «լուռ» զարգացումը հաճախ բերում է նրան, որ հիվանդությունը հայտնաբերվում է միայն այն ժամանակ, երբ լյարդն անդառնալիորեն վնասվել է։

Բժիշկը կարող է ախտորոշել հեպատոզը՝ զրուցելով ձեզ հետ և զննելով ձեզ (որովայնի շոշափում, մաշկի զննում և «լյարդային» նշանների հայտնաբերում)։ Զրույցի ընթացքում բժիշկը կարող է հարցեր տալ՝ հայտնաբերելու լյարդի ախտահարման հնարավոր պատճառները։

Բժիշկը նաև կարող է նշանակել արյան հետազոտություն և ըստ որոշ ցուցանիշների գաղափար կազմել լյարդի գործունեության մասին («լյարդի գործունեության թեստեր»)։ Ոչ հազվադեպ անհրաժեշտ կլինի նաև անցնել սոնոգրաֆիկ կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) հետազոտություններ։

Վերոնշյալ հետազոտություններով ճարպային հեպատոզի ախտորոշումը հաստատվելու դեպքում բժիշկը կքննարկի ձեր հետագա քայլերը։

Օրինակ, կախված արդյունքներից, դուք կարող եք ուղեգրվել գաստորէնտերոլոգի կամ հեպատոլոգի խորհրդատվության։ Որոշ դեպքերում կարող է առաջանալ լյարդի բիոպսիայի անհրաժեշտություն, որ գնահատվի լյարդի ախտահարման ծանրության աստիճանը, հաստատվի կամ ժխտվի լյարդի ցիռոզը կամ քաղցկեղը։

Հոդվածը վերանայվել է՝ 26-09-2021