Ճարպային հեպատոզ. բուժում
06-05-2018
2 րոպե

Ճարպային հեպատոզի բուժումը արդյունավետ է այն ժամանակ, երբ լյարդը դեռևս անդառնալիորեն ախտահարված չէ։
Եթե ձեզ մոտ ախտորոշվել է ճարպային հեպատոզ, բժիշկը հավանաբար խորհուրդ կտա՝
- դադարեցնել կամ կտրուկ նվազեցնել ալկոհոլի օգտագործումը
- հետևել առողջ սննդակարգին
- պահպանել առողջ կշիռ
- կատարել կանոնավոր վարժանքներ։
Եթե ունեք դիաբետ, ուրեմն պետք է լավ վերահսկելի դարձնել արյան գլյուկոզի մակարդակը։ Արյան բարձր խոլեսթերինի դեպքում նույնպես այն պետք է նվազեցնել և պահպանել թույլատրելի միջակայքում։ Ավելցուկային քաշի դեպքում կարևոր է կարգավորել մարմնի զանգվածը։
Այս բոլոր խնդիրները լուծելիս դուք կարող եք առաջնորդվել բժշկի խորհուրդներով։
Առողջ սննդակարգի պահպանումը հեպատոզի ժամանակ դառնում է առանձնահատուկ կարևոր։ Բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ խուսափեք որոշ սննդամթերքներից, որոնք պարունակում են ֆրուկտոզա (մրգերում առկա շաքարը) կամ այսպես կոչված տրանս-ճարպեր։
Ճարպային հեպատոզի բուժման համար հատուկ դեղամիջոցներ գոյություն չունեն։ Այնուամենայնիվ, իրավիճակից կախված, բժիշկը կարող է առաջարկել այնպիսի դեղամիջոցներ, որոնք կարող են նվազեցնել ձեր արյան լիպիդերի մակարդակը կամ բարելավել գլյուկոզի յուրացումը։
Ճարպային հեպատոզի ծանր դեպքերում, երբ զարգացել է կյանքին սպառնացող լյարդի ցիռոզ, կարող են առաջարկվել լյարդի փոխպատվաստում։
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022