Գրիպ. բուժում

Գրիպ. բուժում

Սովորաբար գրիպը բուժելիս հանգստից և առատ հեղուկներից բացի որևէ այլ բանի կարիք չի զգացվում:

Սակայն, եթե վարակը ստացել է ծանր ընթացք կամ ունեք բարդությունների բարձր ռիսկ, բժիշկը կարող է նշանակել գրիպի բուժման հակավիրուսային դեղամիջոցներ: Այս խմբի դեղաիջոցներից են՝

  • Օսելտամիվիր (Տամիֆլու)
  • Զանամիվիր (Ռելենզա)
  • Պերամիվիր (Ռապիվաբ)
  • Բալօքսավիր (Քսոֆլուզա):

Հակավիրուսային դեղամիջոցները կարող են մոտ մեկ օրով կրճատել հիվանդության տևողությունը և օգնել լուրջ բարդությունների կանխարգելմանը:

Օսելտամիվիրը (Տամիֆլու) ներքին ընդունման (օրալ) դեղամիջոց է, իսկ Զանամիվիրը (Ռելենզա) ինհալացվում է ասթմայի ինհալյատորի նման և չի կարելի օգտագործել, եթե ունեք քրոնիկ շնչառական խնդիրներ, օրինակ՝ ասթմա կամ թոքային հիվանդություններ:

Հակավիրուսային դեղամիջոցների կողմնակի ազդեցություններից են սրտխառնոցը և փսխումը, որոնք կարող են մեղմանալ սննդի հետ ընդունելիս:

Գրիպի շրջանառող շտամների մեծ մասը կայունացել է Ամանտադինի և Ռիմանտադինի (Ֆլումադին) նկատմամբ, և դրանց օգտագործումն այլևս չի խրախուսվում:

Հոդվածը վերանայվել է՝ 27-05-2021