Գալակտոռեա. բուժում

Գալակտոռեա. բուժում

Ըստ անհրաժեշտության գալակտոռեայի բուժումն ուղղված է պատճառի վերացմանը:

Այնուամենայնիվ, երբեմն բժիշկներին չի հաջողվում հստակ որոշել գալակտոռեայի պատճառը: Նման իրավիճակում բժիշկն ամեն դեպքում առաջարկում է բուժում, եթե ունեք անհանգստացնող կամ մշտական պտուկային արտադրություն: Օրգանիզմում պրոլակտինի մակարդակը նվազեցնող կամ ազդեցությունն արգելափակող դեղերը կարող են օգնել գալակտոռեայի վերացմանը:

ՊատճառՀնարավոր բուժում
Դեղամիջոցների օգտագործումՀնարավորության դեպքում դեղամիջոցների ընդունման դադարեցում կամ փոխարինում այլ դեղերով:
ՀիպոթիրեոզՓոխարինող հորմոնային բուժում, օրինակ՝ Լևոթիրոքսին։
Հիպոֆիզի ուռուցք (պրոլակտինոմա)Ուռուցքի չափսերը կրճատող դեղեր կամ վիրահատական հեռացում:
Անհայտ պատճառՊրոլակտինի մակարդակը նվազեցնող դեղեր, օրինակ՝ Բրոմկրիպտին կամ Կաբերգոլին: Կողմնակի ազդեցություններից են՝ սրտխառնոց, գլխապտույտ և գլխացավեր:

Հոդվածը վերանայվել է՝ 26-05-2021