Լեղապարկի քարեր․ բուժում

Լեղապարկի քարեր․ բուժում

Լեղապարկի քարերով մարդկանց մեծ մասը որևէ գանգատ չի նշում և երբեք բուժման կարիք չի ունենում:

Լեղապարկի քարերի բուժման անհրաժեշտության մասին բժիշկը կտեղեկացնի ըստ առկա ախտանիշների և ախտորոշիչ թեստերի արդյունքների:

Բժիշկը նաև խորհուրդ կտա, թե ինչպիսի ախտանիշների վրա ուշադրություն դարձնել, օրինակ՝ որովայնի վերին աջ շրջանի (աջ թուլակողի) ցավերի սաստկացում:

Լեղապարկի քարերի բուժման տարբերակները ներկայացված են ստորև:

  • Լեղապարկի հեռացման վիրահատություն (խոլեցիստէկտոմիա). բժիշկը կարող է խորհուրդ տալ խոլեցիստէկտոմիա, քանի որ լեղապարկի քարերը հաճախ կրկնվում են: Վիրահատությունից հետո լեղին լյարդից ուղղակիրորեն արտահոսում է դեպի բարակ աղի, այլ ոչ թե պահեստավորվում լեղապարկում: Լեղապարկը կենսականորեն կարևոր օրգան չէ, և դրա բացակայությունը չի ազդում սնունդը մարսելու կարողության վրա, թեև կարող է առաջացնել սովորաբար ժամանակավոր բնույթ կրող փորլուծություն: Վիրահատության ամենատարածված տարբերակը լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիան է, երբ որովայնի պատի մեծ կտրվածքի փոխարեն վիրաբույժը որովայնի վրա բացում է մի քանի փոքր անցք, որոնց միջոցով հատուկ սարքերով հեռացնում ձեր լեղապարկը։ Հետվիրահատական վերականգնումը արագ է և առանց լուրջ խնդիրների։ Եթե լեղապարկը խիստ բորբոքված է կամ կան բարդություններ (օրինակ՝ պերիտոնիտ), կարող է առաջարկել բաց վիրահատություն։
  • Լեղապարկի քաերերը տարալուծող դեղամիջոցներ. կան ներքին ընդունման (օրալ) դեղամիջոցներ, որոնք կարող են օգնել լեղապարկի քարերի տարալուծմանը: Այնուամենայնիվ, նման բուժումը կարող է շարունակվել ամիսներ կամ տարիներ, իսկ բուժումը դադարեցնելուց հետո կրկին կարող են առաջանալ քարեր: Երբեմն այս դեղամիջոցները որևէ նշանակալի արդյունք չեն ցուցաբերում և որպես բուժման վերջնական միջոց մնում է լեղապարկի հեռացումը:

Որոշ դեպքերում լեղապարկի քարերի բուժումը կարող է սահմանափակվել սննդակարգի համապատասխան փոփոխությամբ, օրինակ՝ սահմանափակելով ճարպոտ և կաթնային սննդամթերքները։

Հոդվածը վերանայվել է՝ 04-06-2021