Վարակային մոնոնուկլեոզ. կանխարգելում

Վարակային մոնոնուկլեոզ. կանխարգելում

Ինչպես այլ վարակիչ հիվանդությունների, այնպես էլ վարակային մոնոնուկլեոզի տարածումը կարելի է կանխարգելել մի շարք պարզ միջոցներով։

Ինչպես վարակային մոնոնուկլեոզով հիվանդացած, այնպես էլ վարակված մարդկանց հետ շփված մարդիկ պետք է՝

  • օճառով և հոսող մաքուր ջրով մանրակրկիտ կերպով լվանան ձեռքերը, հատկապես փռշտալուց և հազալուց հետո, ինչպես նաև այլ մարդկանց հպվելուց առաջ
  • խուսափեն սպասքը և հեղուկներն ընդունելու տարողություններն այլ մարդկանց հետ համատեղ օգտագործելուց
  • խուսափեն թքի շփումից (օրինակ՝ խուսափեն համբուրվելուց)։

Որքան ավելի շատ դուք հանգիստ պայմաններում գտնվեք, այդքան ավելի շուտ դուք հիվանդությունից հետո կվերականգնեք ձեր ուժերը։ Զրուցեք ձեր բժշկի հետ այն մասին, թե երբ կարող եք «վերադառնալ» նորմալ առօրյա կյանքին։

Հոդվածը վերանայվել է՝ 29-04-2020