Գլոմերուլոնեֆրիտ. բուժում

Գլոմերուլոնեֆրիտ. բուժում

​Գլոմերուլոնեֆրիտի բուժումը և բուժման արդյունքները կախված են հիվանդության զարգացման պատճառից, ընթացքից (սուր կամ քրոնիկ), ինչպես նաև ախտանիշների տեսակից և ծանրության աստիճանից:

Սուր գլոմերուլոնեֆրիտի որոշ տեսակները և ստրեպտոկոկային ըմպանաբորբից (ֆարինգիտ) հետո զարգացող հետվարակային գլոմերուլոնեֆրիտը կարող են ինքնուրույն բարելավվել և չպահանջել որևէ բուժում:

Որպես կանոն, եթե հայտնի է գլոմերուլոնեֆրիտի պատճառը, օրինակ՝ բարձր արյան ճնշում (հիպերտենզիա), վարակ կամ որևէ աուտոիմուն հիվանդություն, հիմնական միջոցառումներն ուղղվում են տվյալ հիվանդության բուժմանը:

Ընդհանուր առմամբ, բուժման նպատակը երիկամները հետագա վնասումից պաշտպանելն է:

Ձեր բժիշկը կարող է առաջարկել հետևյալ մոտեցումները՝

Գլոմերուլոնեֆրիտի բազմաթիվ դեպքեր պահանջում են իմունային համակարգի ախտաբանական ակտիվության «զսպում», որպեսզի կանխարգելվի կամ մեղմացվի իմունային բջիջների կողմից սեփական երիկամներն ախտահարելու արատավոր մեխանիզմը: Սովորաբար մի քանի ամսվա ընթացում նշանակվում են կորտիկոստերոիդներ՝ մինչև երիկամները սկսեն վերականգնվել, սակայն նույն դեղերի փոքր դեղաչափերը կարող են օգտագործվել նաև ավելի երկար, նույնիսկ՝ տարիների ընթացքում:

Փոխկապված երիկամային անբավարարության բուժում

Սուր գլոմերուլոնեֆրիտի և սուր երիկամային անբավարարության ժամանակ դիալիզը կարող է օգնել ավելցուկային հեղուկները հեռացնելու և բարձր արյան ճնշումը կարգավորելուն: Նման դեպքերում հեմոդիալիզը կարող է լինել ժամանակավոր:

Եթե երիկամներն անդառնալի վնասված են և զարգացել է քրոնիկ երիկամային անբավարարություն, երկարատև բուժման միակ տարբերակը մնում է մշտական «երիկամային» դիալիզը և երիկամի փոխպատվաստումը: Եթե փոխպատվաստման տարբերակը բացառվում է, օրինակ՝ ծանր առողջական վիճակի պատճառով, ողջ կյանքի ընթացքում շարունակվող դիալիզը մնում է միակ հնարավորությունը:

Հոդվածը վերանայվել է՝ 01-06-2021