Գոնորեա. բուժում

Գոնորեա. բուժում

Գոնորեան բուժվում է բժշկի կողմից նշանակված հակաբիոտիկներով:

Չափահասներ

Գոնորեայով չափահասները բուժվում են հակաբիոտիկներով: Վերջին տասնամյակների ընթացքում ի հայտ են եկել հակաբիոտիկների նկատմամբ կայուն Neisseria gonorrhoeae-ի շտամներ, ուստի խորհուրդ է տրվում չբարդացած գոնորեան բուժել Ցեֆտրիաքսոնի ներարկումներով, որը պետք է զուգակցել Ազիթրոմիցինի հաբերի հետ:

Եթե դուք ունեք ցեֆալոսպորինային հակաբիոտիկների նկատմամբ ալերգիա, որոնց պատկանում է նաև Ցեֆտրիաքսոնը, ապա բժիշկն այն կարող է փոխարինել ներարկման կամ խմելու Գեմիֆլոքսացինով:

Զուգընկերներ

Ձեր զուգընկերը նույնպես պետք է անցնի գոնորեայի հետազոտություն և բուժում, նույնիսկ եթե հիվանդության որևէ գանգատ կամ ախտանիշ չի նշում: Սովորաբար զուգընկերոջը նշանակվում է նույն ձեր բուժումը: Եթե դուք բուժվել եք գոնորեայի դեմ, իսկ ձեր զուգընկերը որևէ բուժում չի ստացել, ապա նա կարող է կրկնակի վարակել ձեզ:

Նորածիններ

Գոնորեայով մորից ծնված և վարակված նորածինները կարող են բուժվել հակաբիոտիկներով:

Հոդվածը վերանայվել է՝ 30-03-2021