Ալերգիկ ռինիտ. ինքնօգնություն

Ալերգիկ ռինիտ. ինքնօգնություն
Անգլերեն անվանումը՝ Hay Fever Self Care, Allergic Rhinitis self Care

Կան մի շարք պարզ քայլեր, որոնք կարող են օգնել ձեզ մեղմացնելու ալերգիկ ռինիտի գանգատները։

Ինչպե՞ս օգնեմ ինքս ինձ

Տրամաբանորեն, ալերգիկ ռինիտի կանխարգելման ձեր բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն հիվանդության ախտանիշները սրացնող ալերգենների հետ ձեր շփումը նվազեցնելուն կամ, լավագույն դեպքում, բացառելուն: Փորձեք հասկանալ ձեր ալերգիայի պատճառը (կոնկրետ ձեր ալերգենը), որից հետո խուսափեք այդ ալերգենի հետ որևէ տեսակի շփումից: Նման պարզ, բայց օգտակար քայլերից են՝

  • եթե ձեր աչքերն այտուցված են կամ քոր են գալիս, լվացեք ձեր ձեռքերը, որից հետո՝ սառը ջրով շփեք ձեր աչքերը
  • մի ծխելեք և խուսափեք այլ մարդկանց ծխախոտի ծուխը շնչելուց. ծխախոտի ծուխն ինքը կարող է հանդիսանալ ալերգեն, միևնույն ժամանակ՝ գրգռել ձեր աչքերը, վերին շնուղիները և սրացնել ռինիտի նշանները
  • խուսափեք դրսում մնալուց կամ բնության գիրկ գնալուց ծաղկափոշու բարձր առկայության ժամերին կամ օրերին (օրինակ՝ կեսօր, քամոտ օրեր), ծայրահեղ դեպքում կրեք դիմակ
  • ծաղկափոշու սեզոնին աշխատեք փակ պահել ձեր տան պատուհանները և դուռը
  • նույն սեզոնին կամ քամոտ եղանակին փակ պահեք ձեր մեքենայի լուսամուտները
  • հեռու մնացեք բույսերից և խոտից, նաև՝ խոտը կտրտելուց կամ հնձելուց
  • աշխատեք քիչ շփվել թարմ ծաղիկների հետ
  • դրսում լինելիս, հատկապես՝ արևոտ օրերին, կրեք ձեր աչքերը լավ ծածկող արևային ակնոցներ
  • խուսափեք սուր հոտերից
  • խուսափեք կծու և հոտավետ սննդատեսակներից
  • դրսում երկար ժամանակ անցկացնելուց հետո, փոխեք ձեր շորերը և ցնցուղ ընդունեք
  • ձեր անկողինը և անկողնային պարագաները պահեք չոր և մաքուր՝ հաճախակի փոխելով սպիտակեղենը։

Ալերգիկ ռինիտի դեմ դեղեր

Ալերգիկ ռինիտի ախտանիշների սրացման օրերին դուք կարող եք ձեր բժշկի իմացությամբ օգտագործել առանց դեղատոմսի վաճառով որոշ դեղեր։ Հիշեք, որ այդ դեղերի մի մասը երեխաներին չի կարելի տալ։ Նաև, անպայման հետևեք տվյալ դեղի տեղեկատվական թերթիկում նշված ցուցումներին, տեղեկացեք անցանկալի կողմնակի ազդեցությունների մասին:

Ընդհանուր առմաբ, դեղատներում կան ալերգիկ ռինիտի հետևյալ տեսակի դեղամիջոցները՝

  • հակահիստամիններ
  • ստերոիդային քթային (նազալ) սփրեյներ
  • աչքի կաթիլներ։

Անպայման քննարկեք ձեր բժշկի հետ կոնկրետ ձեր դեպքում այդ դեղերի օգտագործման նպատակահարմարությունը:

Հոդվածը վերանայվել է՝ 17-05-2019