Առատ դաշտան (մենոռագիա)

Դաշտանի ժամակ կորցրած արյան քանակը տարբեր կանանց համար կարող է լինել տարբեր:
Դաշտանային առատ արյունահոսությունը կարող է բացասաբար ազդել կնոջ հոգեկան և հուզական աշխարհի վրա՝ նրան պատճառելով ծանր սթրես:
Ե՞րբ է դաշտանը համարվում «առատ»
Առատ դաշտանների համար դժվար է որևէ հստակ սահմանում տալ, սակայն, եթե դուք զգում եք, որ դաշտանի օրերին օգտագործում եք սովորականից ավելի շատ տամպոններ կամ հիգիենիկ միջադիրներ, կամ եթե արյունը արտահոսում է դրանց միջով և կեղտոտում ձեր ներքնաշորերը, ապա դա ամենայն հավանականությամբ առատ դաշտանի արդյունք է: Դաշտանի առատության մասին կարող են նաև վկայել այն դեպքերը, երբ դուք ստիպված եք լինում գիշերվա ընթացքում փոխել ձեր միջադիրը կամ երբ դաշտանը տևում է ավելի քան 7-8 օր:
Դուք պետք է այցելեք ձեր բժշկին, եթե առատ դաշտանները խոչընդոտում են ձեր առօրյա կյանքը: Ձեր բժիշկը կհետազոտի առատ դաշտանային արյունահոսության հնարավոր պատճառները՝ պարզելու, թե արդյոք ձեզ մոտ առկա՞ է նման իրավիճակի բերող որևէ լուրջ առողջական խնդիր:
Արյունը պարունակում է երկաթի բավարար քանակներ: Հենց այդ երկաթի շնորհիվ են արյան կարմիր գնդիկները (էրիթրոցիտները) իրենց հեմոգլոբինի միջոցով թթվածինը թոքերից տեղափոխում դեպի մյուս օրգանները: Ամեն ամիս կրկնվող առատ դաշտանները կարող են պակասեցնել ձեր օրգանիզմի երկաթի պաշարները, իսկ երկաթ-դեֆիցիտային վիճակը շարունակվելու դեպքում կարող է նաև զարգանալ սակավարյունություն (անեմիա):
Անեմիայի ախտանիշները
Անեմիայի ամենահաճախ հանդիպող նշաններն են՝
- ընդհանուր թուլություն և հոգնածության զգացում
- օդի պակասի զգացում
- սրտխփոց (սրտի անկանոն ռիթմ):
Որոշ դեպքերում կարող են ի հայտ գալ նաև՝
- գլխացավեր
- բերանի համի փոփոխություններ
- աղմուկ ականջներում («զնգոց»)
- լեզվի չորություն:
Եթե ձեզ մոտ առկա են այս նշանները, անպայման կապ հաստատեք ձեր բժշկի հետ:
Ինչպե՞ս օգնեմ ինքս ինձ
Առատ դաշտանի որոշ կանոնների պահպանումը կարող է օգտակար լինել:
- Պարբերաբար փոխեք ձեր տամպոնները կամ հիգիենիկ միջադիրները. խոհուրդ է տրվում դրանք փոխել առնվազն ամեն 4-8 ժամը մեկ անգամ:
- Խուսափեք տամպոնը 8 ժամից ավելի չփոխված թողնելուց: Փորձեք օգտագործել նաև բարձր ներծծող հատկությամբ տամպոններ և միջադիրներ:
- Եթե դուք ստիպված եք առատ դաշտանի պատճառով ձեր տամպոնները կամ միջադիրները փոխել ամեն 1-2 ժամը մեկ, ապա կապ հաստատեք ձեր բժշկի հետ:
Հիգիենա
Միջադիրները և սանիտարական այլ միջոցները փոխելիս հիգիենային հետևելը խիստ կարևոր է:
Անպայման լվացեք ձեր ձեռքերը նոր տամպոն կամ միջադիր տեղադնելուց առաջ և երկրորդ անգամ՝ դրանից հետո:
Քուն
Հոգ տարեք, որ գիշերային քնից անմիջապես առաջ և առավոտյան արթնանալուց անմիջապես հետո փոխեք ձեր տամպոնը կամ միջադիրը: Տամպոնը նույն տեղում երկար ժամանակ պահելուց բարձրանում է տոքսիկ շոկային համախտանիշի ռիսկը:
Հանգիստ
Դաշտանի օրերին ձեզ սովորականից ավելի հանգիստ և պասիվ պահեք: Խուսափեք ֆիզիկական լարված գործերից և ավելի շատ ժամանակ հատկացրեք հանգիստ պայմաններում գտնվելուց:
Ջրի ընդունում
Օրվա ընթացքում խմեք մեծ քանակներով ջուր:
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021