Հելիկոբակտեր պիլորի. բուժում

Հելիկոբակտեր պիլորի. բուժում

H. pylori վարակները սովորաբար բուժվում են նվազագույնը երկու տարբեր հակաբիոտիկների միաժամանակյա օգտագործմամբ:

Հելիկոբակտեր պիլորի վարակը բուժելիս տարբեր խմբի հակաբիոտիկների նշանակումը օգնում է որևէ առանձին հակաբիոտիկի նկատմամբ բակտերիայի կայունության զարգացման կանխարգելմանը:

Բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ թթվայնությունն ընկճող որևէ դեղամիջոց, որը կարող է նպաստել ստամոքսի լորձաթաղանթի լավացմանը:

  • Պրոտոնային պոմպի արգելակիչներ (ինհիբիտորներ). այս դեղամիջոցները դադարեցնում են ստամոքսում թթվի արտադրությունը: Որոշ օրինակներից են՝ Օմեպրազոլ (Պրիլոզեկ), Էզոմեպրազոլ (Նեքսիում), Լանսոպրազոլ (Պրեվացիդ) և Պանտորպրազոլ (Պրոտոնիքս):
  • Հիստամինային (H-2) պաշարիչներ (բլոկատորներ). այս դեղամիջոցները պաշարում են հիստամինը, որը խթանում է թթվի արտադրությունը: Օրինակներից է Ցիմետիդինը (Տագամետ HB):
  • Բիսմութի սուբսալիցիլատ. ավելի հայտնի է այս դեղամիջոցի բրենդային անվանումը՝ Պեպտո-Բիսմոլ: Բիսմութն օծում-ծածկում է խոցը և պաշտպանում ստամոքսի թթվից:

Բժիշկը նաև կարող է առաջարկել, որ բուժումն ավարտելուց առնվազն 4 շաբաթ հետո անցնեք H. pylori բակտերիայի ստուգման թեստ: Եթե թեստը ցույց է տալիս, որ բուժումն արդյունավետ չի եղել, ձեզ կարող է նշանակվել բուժման երկրորդ կուրս՝ այլ զուգակցված հակաբիոտիկներով:

Հոդվածը վերանայվել է՝ 30-04-2021