Բարձր արյան գլյուկոզ (հիպերգլիկեմիա)

Հիպերգլիկեմիան արյան մեջ գլյուկոզի (շաքարի) մակարդակի նորման գերազանցող բարձրացումն է։

Արյան մեջ գլյուկոզի մակարդակի նորմայից բարձր դառնալու ամենահիմնական պատճառը դիաբետն է (շաքարախտ

Հիպերգլիկեմիայի պատճառները

Բարձր արյան գլյուկոզը կարող է զարգանալ տարբեր պատճառներից, այդ թվում՝

  • ձեր դիաբետի ամենօրյա դեղի հերթական դեղաչափի բաց թողում
  • սովորականից ավելի քիչ ֆիզիկապես ակտիվություն
  • սննդի միջոցով մեծ քանակով ածխաջրերի ընդունում, որոնցով հարուստ են քաղցրահամ մթերքները և ըմպելիքները, կարտոֆիլը, հացը և հրուշակեղենը
  • այլ հիվանդություններ, դրանց սրացում և դեղերի ընդունում
  • սթրեսային իրավիճակներ
  • վարակներ (օրինակ՝ կարմիր քամի, ցիստիտ, վերքային վարակներ)
  • մեծ քանակներով ալկոհոլային խմիչքների օգտագործում։

Հիպերգլիկեմիայի նշանները

Եթե ձեզ մոտ առկա է բարձր արյան գլյուկոզ, դուք կարող եք զգալ հետևյալը՝

Հիպերգլիկեմիայի բուժումը

Շատ կարևոր է, որ վերոնշյալ գանգատների ի հայտ գալու դեպքում նախաձեռնեք համապատասխան միջոցառումներ, այլապես հիպերգլիկեմիան կարող է բերել ծանր կոմատոզ վիճակի, որը կոչվում է դիաբետիկ կետոացիդոզ։

Ահա մի քանի քայլեր, որոնք կարող եք անել, եթե ձեր արյան գլյուկոզը սովորականից բարձր է՝

  • կտրվեք բոլոր գործերից և հանգիստ պառկեք
  • կապ հաստատեք ձեր բժշկի հետ և լսեք նրա խորհուրդները. չի բացառվում, որ նա առաջարկի դիաբետի դեմ ձեր դեղի դոզան փոփոխել կամ գուցե ինսուլինի արտահերթ դեղաչափի կարիք զգացվի (օրինակ՝ 2-4 միավոր ամեն 2 ժամը մեկ)
  • ստուգեք ձեր մեզում կետոնների (ացետոնի) առկայությունը սովորական մեզի սթրիփի միջոցով և արդյունքի մասին տեղեկացրեք ձեր բժշկին
  • ջրազրկումը դիմագրավելու համար խմեք մեծ քանակներով ջուր և շաքար կամ ալկոհոլ չպարունակող հեղուկներ, բայց խուսափեք կոֆեին պարունակող ըմպելիքներից (կոլա, սուրճ և այլն)
  • կանոնավոր կերպով ստուգեք ձեր արյան շաքարի մակարդակը՝ համոզվելու, որ այն նվազում է։

Ե՞րբ դիմել հիվանդանոց

Առանց ուշացնելու դիմեք ձեր բժշկին կամ հիվանդանոց, եթե՝

  • ի հայտ է գալիս փսխում, որը չի թողնում, որ դուք հեղուկներ ընդունեք և իր հերթին ավելի է խորացնում ջրազրկումը
  • ձեր արյան գլյուկոզը մնում է անսովոր բարձր թվերի վրա (կամ ավելի է բարձրանում)
  • ձեր մեզում ի հայտ են գալիս միջինից մինչև բարձր քանակության կետոններ։

Հոդվածը վերանայվել է՝ 27-05-2020