Հիպերգլիկեմիա (բարձր արյան գլյուկոզ)

Հիպերգլիկեմիան արյան մեջ գլյուկոզի (շաքարի) մակարդակի նորման գերազանցող բարձրացումն է, որը գլխավորապես հանդիպում է դիաբետ ունեցող մարդկանց շրջանում։

Կան մի շարք գործոններ, որոնք նպաստում են դիաբետով մարդկանց մոտ արյան շաքարի մակարդակի նորման գերազանցող բարձրացմանը, այդ թվում՝ սննդամթերքների և ֆիզիկական ակտիվության ընտրություն, հիվանդություններ, քրոնիկ սթրես, ոչ դիաբետի դեղերի ընդունում (որպես կողմնակի ազդեցություն) կամ գլյուկոզի մակարդակը նվազեցնող դեղամիջոցների բաց թողում կամ ոչ համարժեք դեղաչափերի օգտագործում:

Հիպերգլիկեմիայի բուժումը խիստ կարևոր է, քանի որ չբուժվելու դեպքում արյան շաքարի մակարդակը կարող է հասնել վտանգավոր բարձր ցուցանիշների՝ բերելով անհետաձգելի բուժօգնություն պահանջող ծանր բարդությունների (օրինակ՝ դիաբետիկ կոմա): Երկար ժամանակի ընթացքում կայուն, նույնիսկ ոչ ծանր հիպերգլիկեմիան կարող է զարգացնել քրոնիկ բարդություններ՝ աչքերի, երիկամների, նյարդերի և սրտի անդառնալի ախտահարումներ:

Հոդվածը վերանայվել է՝ 11-04-2021