Իբուպրոֆեն

Իբուպրոֆեն
Անգլերեն անվանումը՝ Ibuprofen

Իբուպրոֆենը լայն կիրառություն ստացած հակաբորբոքային ցավազրկող դեղ է։

Այս էջում կներկայացվի իբուպրոֆենի վերաբերյալ ամենաանհրաժեշտ տեղեկատվությունը՝ ինչ դեղ է իբուպրոֆինը, երբ կարող է օգտագործվել, ինչպես է ազդում, ինչ ռիսկեր է պարունակում և ինչ այլընտրանքներ ունի։

Իբուպրոֆենը լայնորեն օգտագործվող և վաճառվող դեղ է։ Այն դեղատոմս չի պահանջում, սակայն դա չի նշանակում, որ լրիվ անվտանգ դեղ է։

Ի՞նչ է իբուպրոֆենը

Իբուպրոֆենը դեղ է, որը բուժում է բորբոքումով պատճառված ցավը և ջերմության բարձրացումը։ Այն պատկանում է ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերի խմբին (ՈՍՀԲԴ)։

Ինչի՞ համար են օգտագործում իբուպրոֆենը

Իբուպրոֆենը կարող է օգտագործվել մարմնի բարձր ջերմությունը կարճատև նվազեցնելու, ինչպես նաև թեթևից մինչև չափավոր ուժգնության ցավերը և բորբոքումը (կարմրություն, այտուց և ցավոտություն) մեղմացնելու համար։

Իբուպրոֆենը կարող է մեղմացնել հետևյալ գանգատները՝

Խնդրում ենք հաշվի առնել, որ իբուպրոֆենը կարող է միայն ժամանակավորապես մեղմացնել ձեր գանգատները, այլ ոչ թե բուժել ձեր հիվանդությունը։

Ինչպե՞ս է իբուպրոֆենն ազդում

Իբուպրոֆենը ազդում է ցավի քիմիական փոխանցման մեխանիզմներից մեկի վրա։ Այն նվազեցնում է պրոստոգլանդինների արտադրությունը։ Վերջինս կենսաբանորեն ակտիվ միացություն է, որն անմիջականորեն մասնակցում է ցավի, բորբոքման և մարմնի ջերմաստիճանի բարձրացման գործընթացներին։

Նվազեցնելով պրոստոգլանդինների քանակը, իբուպրոֆենը մեղմացնում է ցավը, բորբոքումը և կարգավորում մարմնի բարձրացած ջերմաստիճանը։

Իբուպրոֆենի ինչպիսի՞ ձևեր կան

Դեղատներում դուք կարող եք հանդիպել այս դեղի տարբեր՝

  • բրենդները
  • դեղաձևերը, օրինակ՝ հաբեր, պատիճներ (կապսուլաներ) և հեղուկ ձևեր
  • դեղաչափերը
  • տուփերը կամ տուփի չափսերը։

Այլ դեղեր կամ պատրաստուկներ նույնպես կարող են պարունակել իբուպրոֆեն։

Իբուպրոֆենի ռիսկերը և օգուտները

Իբուպրոֆենի կողմնակի ազդեցություններից են՝

Եթե ձեր տարիքը 65-ից անց է կամ դուք ունեք գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս-հիվանդություն (ԳԷՌՀ կամ «ռեֆլյուքս») կամ խոցային հիվանդություն, ապա մինչև իբուպրոֆեն ստանալը խորհրդակցեք ձեր բժշկի հետ։

Ինչպես մնացած ՈՍՀԲԴ, այդպես էլ իբուպրոֆենը կարող է նաև ծանրացնել սրտային, լյարդային կամ երիկամային հիվանդությունները։

Մինչև իբուպրոֆեն ընդունելը քննարկեք այդ հարցը ձեր բժշկի հետ, եթե դուք ունեք ասթմա, ընդունում եք սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար նշանակվող փոքր դեղաչափի ասպիրին, հղի եք կամ կրծքով կերակրող մայր։

Իբուպրոֆենը կարող է զարգացնել նաև լուրջ կողմնակի ազդեցություններ, որոնց դեպքում պետք է առանց հապաղելու կազմակերպել անհրաժեշտ բուժօգնություն, օրինակ՝

  • շնչառության դժվարություններ
  • սրունք-ոտնաթաթային հոդերի (կոճեր) այտուցվածություն
  • սուրճի նստվածքին նմանվող մուգ պարունակությամբ փսխումներ
  • կղանքի մգացում և սևացում։

Վերջին երկուսը կարող են վկայել ստամոքս-աղիքային արյունահոսության մասին։

Իբուպրոֆենի այլընտրանքները

Մարմնի բարձր ջերմաստիճանը կարգավորելու համար իբուպրոֆենին այլընտրանք կարող է դառնալ պարացետամոլը։

Ցավերի կամ բորբոքմամբ պայմանավորված այտուցների դեպքում, եթե իբուպրոֆենը ձեզ հակացուցված է, բժիշկը կարող է նշանակել՝

  • պարացետամոլ
  • ՈՍՀԲԴ շարքից մեկ այլ դեղ
  • պատրաստուկ, որը պարունակում է պարացետամոլ և կոդեին (չափավորից ավելի ուժեղ ցավերի դեպքում)։

Եթե ձեր ցավերն ուժեղ են, ապա բժիշկը կարող է դուրս գրել ավելի ուժեղ ցավազրկող միջոց։

Հոդվածը վերանայվել է՝ 02-06-2019