Երիկամի կիստա. բուժում

Երիկամի կիստա. բուժում

Երիկամի կիստայի բուժումը կախված է իրավիճակից

Բուժման անհրաժեշտություն կարող է չլինել

Եթե երիկամի հասարակ կիստան որևէ գանգատ կամ ախտանիշ չի առաջացնում և չի ազդում երիկամային գործունեության վրա, բժիշկը կարող է որևէ բուժում չնշանակել: Սակայն նա կառաջարկի, որ ժամանակ առ ժամանակ անցնեք պատկերման հետազոտություններ (օրինակ՝ գերձայնային հետազոտություն), որ ստուգվի, թե արդյոք առկա կիստան մեծացել է: Եթե երիկամի կիստան փոփոխվում և առաջացնում է ախտանիշներ, բժիշկը կարող է առաջարկել բուժում:

Երբեմն հասարակ կիստան ինքնուրույն անհետանում է:

Ախտանիշներ առաջացնող կիստաների բուժումը

Եթե երիկամային կիստան առաջացնում է գանգատներ, բուժման տարբերակները կախված են կիստայի չափսերից, տեղակայումից, բարդությունների առկայությունից կամ ձեր նախընտրությունից:

  • Կիստայի պունկցիա և դատարկում, որից հետո բուշտի մեջ ալկոհոլի ներմուծում. հազվադեպ, կիստայի չափսը փոքրացնելու համար բժիշկը կարող է երկար ասեղով իրականացնել այս միջամտությունը: Դատարկված բուշտի մեջ ալկոհոլի ներմուծումը կանխարգելում է կիստայի կրկնությունը:
  • Կիստայի հեռացման վիրահատություն. մեծ կամ գանգատներ առաջացնող կիստան կարող է առաջացնել վիրահատության անհրաժեշտություն: Վիրահատությունը կատարվում է լապարոսկոպիկ եղանակով:

Բուժման կամ վիրահատության մեթոդից կախված, կարող է պահանջվել կարճատև հիվանդանոցային ռեժիմ:

Հոդվածը վերանայվել է՝ 29-05-2021