Երիկամային հիվանդություններ. բուժում

Երիկամային հիվանդություններ. բուժում
Անգլերեն անվանումը՝ Kidney Disease Treatment

Երիկամային որոշ հիվանդություններ բուժելի են, որոշները՝ ոչ։

Բոլոր դեպքերում, կան ուղիներ, որոնք կարող են մեղմացնել ախտանիշները և որոշ չափով բարելավել ինքնազգացողությունը։

Եթե դուք ունեք որևէ վարակ (միզուղիների վարակ, պիելոնեֆրիտ), ձեզ կարող են նշանակվել հակաբիոտիկներ։

Եթե ձեզ մոտ ախտորոշվել է միզաքարային հիվանդություն, կան բուժման տարբեր մեթոդներ, ներառյալ՝ վիրահատությունը։

Երիկամային տարբեր հիվանդությունների ընթացքը մեղմացնելու և բարդությունները կանխարգելելու համար կարող են օգտակար լինել նաև մի շարք այլ բուժումներ, որոնցից են՝

Երբ երիկամային հիվանդության բուժումը սկսվում է բավականին վաղ, հիվանդության զարգացումը «զսպելը» և երիկամների անդառնալի վնասումը դանդաղեցնելը դառնում են ավելի հավանական։

Երիկամային անբավարարություն զարգանալիս բուժումը սահմանափակվում է հետևյալ երեք տարբերակներից մեկնումեկով՝

  • երիկամների փոխպատվաստում, ինչը նշանակում է, որ հիվանդ երիկամը վիրահատությամբ փոխարինվում է դոնորական առողջ երիկամով
  • դիալիզ, որի ժամանակ հատուկ սարքերի օգնությամբ արյունը (հեմոդիալիզ) կամ օրգանիզմի այլ հեղուկները (որովայնային դիալիզ) մաքրվում են նյութափոխանակության արգասիքներից և ավելցուկային հեղուկներից
  • օժանդակող կամ այսպես կոչված «սիմպտոմատիկ» բուժում, որը երիկամային անբավարարության հետևանքների մեղմացումն է՝ առանց բուն երիկամային հիվանդությունը բուժելու:

Հոդվածը վերանայվել է՝ 09-05-2019