Կիֆոզ. բուժում

Կիֆոզ. բուժում

Կիֆոզի բուժումը կախված է պատճառից և ծանրության աստիճանից:

Ծանոթացեք նաև այս հոդվածի հետ ուղղակիորեն կապված այլ նյութերի հետ:

Դեղեր

Կիֆոզի ժամանակ բժիշկը կարող է խորհուրդ տալ որոշ դեղեր, այդ թվում՝

Թերապիա

Ոչ դեղորայքային բուժումները կարող են օգնել կիֆոզի որոշ տեսակների կառավարմանը: Բժիշկը կարող է առաջարկել՝

  • վարժանքներ. ձգող կամ մեջքի մկանների գերլարումից առաջացած անհարմարությունները մեղմացնելուն ուղղված վարժությունները կարող են օգնել ողնաշարի ճկունության բարելավմանը և մեջքի ցավերի մեղմացմանը
  • օրթոպետիկ կորսետներ. Շոյերմանի հիվանդությամբ երեխաներին մինչև ոսկրային աճի ավարտվելը կարող է առաջարկվել հատուկ (CAD/CAM) կորսետների կրում, որը կարող է օգնել կիֆոզի զարգացման դանդաղեցմանը կամ արգելակմանը
  • ֆիզիոթերապիա. որոշ դեպքերում կարող է առաջարկվել Շրոթի մեթոդ՝ ֆիզիոթերապիա սկոլիոզի և դրա հետ կապված ողնաշարային ծռումների համար։

Վիրահատական և այլ միջամտություններ

Ողնաշարի կորության աստիճանը նվազեցնող վիրահատությունը կարող է ցուցված լինել ծանր կիֆոզների ժամանակ, որոնք ուղեկցվում են ողնուղեղի կամ նյարդարմատների ճնշմամբ կամ ճմլմամբ: Վիրաբույժը կարող է առաջարկել նաև կիֆոպլաստիկա, որի նպատակը վնասված ողն իր մարմնի նախնական բարձրությանը հնարավորինս մոտեցնելն է, որպեսզի դադարեցվի ողնաշարի ձևափոխման զարգացումը և մեղմացվեն ցավերը:

Հոդվածը վերանայվել է՝ 30-03-2021