Ոտքի ցավ. ախտանիշներ
26-06-2019
1 րոպե

Ցավը որևէ վնասվածքի կամ հիվանդության ամենահաճախ հանդիպող ախտանիշներից է: Նույն կերպ, ստորին վերջույթը ներառող հիվանդությունները սովորաբար ուղեկցվում են թույլից մինչև սաստիկ ցավերով:
Սակայն որևէ առողջական խնդիրը կամ հիվանդությունն ախտորշելիս կարևոր է ոչ միայն ցավի տեղակայումը և բնույթը, այլ նաև այն, թե ինչպիսի՞ այլ երևույթներով է ուղեցվում կամ ի՞նչ գործոններ են սաստկացնում կամ մեղմացնում առկա ցավը:
Ոտքի ցավը կարող է ուղեկցվել հետևյալ գանգատներով կամ ախտանիշներով՝
- այտուցվածություն կամ ուռածություն
- երակների լայնացում (վարիկոզ երակներ)
- վերքեր կամ խոցեր
- մաշկային երևույթներ՝ կարմրություն, այտուցվածություն, տեղային տաքություն և այլ նշաններ:
Կարևոր է նաև, թե արդյոք ձեր ախտանիշները ներառում են մեկ, թե՞ երկու ոտքերը և արդյոք երկու ոտքերում առկա գանգատները և նշանները նո՞ւյնն են, թե՞ տարբերվում են:
Բոլոր դեպքերում, վերոնշյալ և այլ հարցերի ամենաճիշտ պատասխանը կարող է տալ ձեր բժիշկը կամ նրա ուղեգրմամբ՝ մեկ այլ մասնագետ (օրինակ՝ մաշկաբան, անոթաբան, վիրաբույժ, վնասվածքաբան):
Առանց հետաձգելու դիմեք ձեր բժշկին, եթե ոտքի ցավերն ուղեկցվում են այս նշաններով՝
- ձեր գանգատներն աստիճանաբար սաստկանում են
- ի հայտ են գալիս նոր գանգատներ ու նշաններ
- դուք խիստ անհանգստացած եք առկա ախտանիշներից
- դուք ունեք որևէ լուրջ քրոնիկ հիվանդություն:
Ոտքի շրջանի ցավերը և դրանց ուղեկցող գանգատները մեծամասամբ ինքնուրույն անհետանում են, սակայն որոշ դեպքերում առաջանում է վաղ ախտորոշման և բուժման անհրաժեշտություն:
Հոդվածը վերանայվել է՝ 20-02-2021