Ոտքի ցավ. բուժում

Ոտքի ցավ. բուժում
Անգլերեն անվանումը՝ Leg Pain Treatments

Ստորին վերջույթի ցավի բուժումը, որպես կանոն, կախված է պատճառից:

Ավելի հաճախ ոտքի ցավերի բուժումը կարելի է կազմակերպել տանը, սակայն, եթե ցավը հանկարծակի սկսվում և արագ սաստկանում է կամ կայուն է և ուղեկցվում է այլ ախտանիշներով, ապա բժիշկը կարող է ձեզ առաջարկել հիվանդանոցային բուժում և հսկողություն:

Ինքնօգնություն

Ոտքի ցավերի մեծ մասը որևէ լուրջ պատճառ չունի և կարող է մեղմացվել տնային պայմաններում: Նման դեպքերում դուք կարող եք՝

  • խուսափել կանգնած վիճակներից, առավել ևս՝ ծանրություն կրելուց
  • խուսափել բարձրակրունկ կոշիկներից
  • ձեր ոտքերին որոշ ժամանակ հանգստություն տալ
  • ոտքերին բարձր դիրք տալ
  • ոտքի ցավոտ շրջանին դնել բարակ սավանով փաթաթած սառցեպարկ և պահել շուրջ 20 րոպե (եթե նման միջոցով ցավերը մեղանում են, ապա կարող եք կրկնել 2-3 ժամը մեկ). սառեցնող մեթոդը խիստ օգտակար է հատկապես վնասվածքներ ստանալիս
  • օգտագործել սեղմող վիրակապ կամ ճնշող գուլպա
  • բժշկի խորհրդով խմել սովորական ցավազրկողներ (օրինակ՝ պարացետամոլ) կամ հակաբորբոքային հաբեր (օրինակ՝ իբուպրոֆեն):

Եթե ունեք մկանային ձգվածություն, ապա թուլացնող մերսումը կարող է օգնել:

Հաճախ մկանային ծակծկոցները և թմրածության զգացողությունը մեղմանում են ոտքի կամ ոտնաթաթի մի շարք պտտողական կամ այլ շարժումներից հետո:

Ընդհանուր առողջության մասին հոգ տանելն իր հերթին կարող է օգնել ոտքերում առկա ցավերի կամ անհարմարավետության զգացման (դիսկոմֆորտ) մեղմացմանը: Օրինակներից են՝ բավարար քունը, բավարար քանակի ջուր ընդունելը, կանոնավոր վարժանքները, ծխախոտից հրաժարվելը և առողջ կշիռ պահպանելը:

Բուժում

Ցանկացած բուժում կախված է առողջական խնդրի պատճառից: Այս առումով, ձեր ոտքի ցավերով կարող են զբաղվել տարբեր բժիշկներ, օրինակ՝ պոդիատրիստ, անոթաբան, ֆիզիոթերապևտ և այլն:

Բուժման հնարավոր տարբերակներից են՝

Առանց հետաձգելու դիմեք ձեր բժշկին, եթե ձեր ոտքի ցավերն ուղեկցվում են այս նշաններով՝

  • ձեր գանգատներն աստիճանաբար սաստկանում են
  • ի հայտ են գալիս նոր գանգատներ ու նշաններ
  • դուք խիստ անհանգստացած եք առկա ախտանիշներից
  • դուք ունեք որևէ լուրջ քրոնիկ հիվանդություն:

Հոդվածը վերանայվել է՝ 26-06-2019