Լևիտրա

Լևիտրա
Անգլերեն անվանումը՝ Levitra (Vardenafil)

Լևիտրան տղամարդկանց էրեկտիլ դիսֆունկցիայի ժամանակ օգտագործվող դեղերից մեկն է։

Ի՞նչ է լևիտրան

Լևիտրան (վարդենաֆիլ) ձեզ կարող է հայտնի լինել ինտերնետային գովազդից՝ որպես էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման թիվ մեկ դեղամիջոց։ Սակայն իրականում լևիտրան էրեկցիայի խանգարման բուն պատճառը չի վերացնում, այլ միայն նպաստում է էրեկցիայի առաջացմանը։

Լևիտրան ազդում է՝ թուլացնելով առնանդամի արյունատար անոթները և մեծացնելով արյան ներհոսը դեպի առնանդամ՝ այդպիսով զարգացնելով էրեկցիա։ Եթե դուք նախատեսում եք օգտագործել լևիտրա, ապա պետք է այս դեղն ընդունեք նախատեսված սեռական հարաբերությունից կես ժամ առաջ։ Այն ձեր էրեկիցայի վրա ազդում է այն ընդունելուց մինչև չորս ժամվա ընթացքում, ինչը բնավ չի նշանակում, որ լևիտրա խմելուց հետո ձեր էրեկցիան տևելու է չորս ժամ։

Լևիտրան ինքնուրույն էրեկցիա չի առաջացնում, ուստի սեռական գրգռման կարիքի անհրաժեշտություն այսպես թե այնպես լինում է։ Նկատի ունեցեք նաև, որ այս դեղը չի վերացնում էրեկտիլ դիսֆունկցիան, չի ուժեղացնում ձեր սեռական ցանկությունները, ձեզ չի պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից (ՍՃՓՀ) կամ չի հանդիսանում բեղմնականխման միջոց։

Եթե դուք օգտագործում եք լևիտրա, հիշեք նաև, որ դուք չեք կարող 24 ժամվա ընթացքում ընդունել այս դեղի ավելի քան 1 հաբ և չեք կարող միաժամանակ ընդունել էրեկցիան խթանող այլ դեղեր։

Ունի՞ արդյոք լևիտրան կողմնակի ազդեցություններ

Լևիտրայի կողմնակի ազդեցություններից են՝

Եթե անհանգստանում եք լևիտրայի այս ազդեցություններից, զրուցեք ձեր բժշկի հետ։

Խիստ հազվադեպ լևիտրան կարող է առաջացնել ցավոտ կամ երկարաձգված էրեկցիա։ Եթե սա տեղի է ունենում կամ էրեկցիան շարունակվում է ավելի քան 4 ժամ, ապա դուք պետք է շտապ այցելեք մոտակա հիվանդանոց։ Երկարաձգված էրեկցիան կարող է վտանգ ներկայացնել։

Լևիտրան անվտանգ չէ որոշ հիվանդություններ ունեցող տղամարդկանց համար։ Այս դեղը խորհուրդ չի տրվում հատկապես սրտային հիվանդություններով, ինսուլտով կամ աչքի որոշ հիվանդություններով (պիգմենտային ռետինիտ) տղամարդկանց։

Լևիտրան կարող է փոխազդել այլ, այդ թվում՝ նիտրատների և արյան բարձր ճնշման դեղերի հետ։ Ուստի նիտրատային որևէ դեղ ընդունող կամ թոքային հիպերտենզիան բուժող տղամարդկանց ևս լևիտրան հակացուցված է։

Լևիտրայի գնումը

Դուք կարող եք հանդիպել լևիտրայի վաճառքի առցանց կայքեր կամ ձեր էլեկտրոնային փոստով ստանալ այս կամ այլ դեղերի վաճառքի տարբեր առաջարկություններ։ Մենք հորդորում ենք հրաժարվել նման եղանակներով դեղեր գնելուց, քանի որ ոչ մեկ չի կարող վստահ լինել դրանց բաղադրության կամ որակի վրա։ Եթե ցանկանում եք լևիտրա գնել, խորհրդակցեք ձեր բժշկի հետ և գնեք դեղը միայն վստահելի դեղատներից։

Հոդվածը վերանայվել է՝ 17-05-2019