Համակարգային կարմիր գայլախտ. բուժում

Համակարգային կարմիր գայլախտ. բուժում

Գայլախտի ախտանիշները և բարդությունները բուժելի են։ Բժշկի նշանակումները կախված են առկա գանգատներից և մյուս ախտանիշներից:

Զրուցեք բժշկի հետ այն մասին, թե ձեզ համար նախատեսված բուժումներն ու դեղերն ինչպիսի օգուտներ կարող են տալ և ինչ հնարավոր կողմնակի ազդեցություններ կարող են դրսևորել:

Գայլախտի բուժման համար ավելի հաճախ նշանակվում են հետևյալ խմբերի դեղամիջոցները:

  • Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղեր (ՈՍՀԲԴ). ՈՍՀԲԴ-ը, օրինակ՝ Ասպիրին, Իբուպրոֆեն, Նապրոքսեն կամ Կոքս-2 պաշարիչներ կարող են մեղմացնել բորբոքումը, մկանային ցավերը և հոդաբորբը։ ՈՍՀԲԴ տարածված կողմնակի ազդեցություններից են՝ ստամոքսային արյունահոսություն, երիկամային խնդիրներ և սրտային խնդիրների բարձրացած ռիսկ։
  • Մալարիայի բուժման դեղեր. Հիդրօքսիքլորոխինը և Քլորոխինը կարող են ավելացվել՝ զսպելու գերակտիվացած իմունային համակարգը և այս մեխանիզմով մեղմացնելու հոդացավերը, մաշկային ցանը և ընդհանուր թուլությունը։ Կողմնակի ազդեցություններից են՝ ստամոքսի խանգարում և խիստ հազվադեպ՝ աչքերի ցանցաթաղանթի վնասում։
  • Կորտիկոստերոիդներ. Պրեդնիզոլոնը և մյուս կորտիկոստերոիդները ճնշում են բորբոքումը և բարձր դեղաչափերով (օրինակ՝ Մեթիլպրեդնիզոլոն) մեղմացնում սրտի, թեքերի կամ նյարդերի լուպուս-ախտահարումները։ Կորտիկոստերոիդների կողմնակի ազդեցություններից են՝ քաշի ավելացում, արյունազեղումների հեշտ առաջացում, ոսկրերի թուլացում (օստեոպորոզ), բարձր արյան ճնշում (հիպերտենզիա), դիաբետ և վարակների ռիսկ, որոնք կախված են դեղաչափից և բուժման տևողությունից։
  • Իմունային համակարգն ընկճող դեղեր. Մեթոտերքսատը կամ Ցիկլոֆոսֆամիդը նշանակվում են գայլախտի ծանր և բարդացած ընթացքի ժամանակ և կարող են դրսևորել ծանր կողմնակի ազդեցություններ։
  • Կենսաբանական ակտիվ դեղեր. Բելիմումաբը ներերակային ճանապարհով ներմուծելիս որոշ մարդկանց մոտ կարող է մեղմացնել գայլախտի ընթացքը։ Կողմնակի ազդեցություններից են՝ սրտխառնոց, փորլուծություն, վարակների ռիսկի բարձրացում, հազվադեպ՝ դեպրեսիայի խորացում։
  • Ռիտուքիմաբ. այս դեղամիջոցը կարող է օգտակար լինել կայուն գայլախտի ժամանակ։ Կողմնակի ազդեցություններից են ալերգիկ ռեակցիաները:

Գայլախտով մարդիկ պետք է աչալրջորեն հետևեն իրենց ընդհանուր առողջական վիճակին և պահպանեն առողջ ապրելակերպ՝ բացառելով կամ հետևողականորեն կառավարելով քրոնիկ հիվանդությունների զարգացմանը նպաստող գործոնները, այդ թվում՝ ծխախոտի օգտագործում, բարձր արյան ճնշում (հիպերտենզիա), բարձր արյան ճարպեր, բարձր արյան գլյուկոզ և մարմնի ավելցուկային կշիռ:

Հոդվածը վերանայվել է՝ 01-06-2021