Բերանի խոռոչի կանդիդոզի բուժման նպատակը կանդիդա սնկիկների արագ տարածումն արգելակելն է, սակայն լավագույն մոտեցումը կարող է կախված լինել ձեր տարիքից, ընդհանուր առողջական վիճակից և վարակի պատճառից:
Հնարավորության դեպքում վերացնելով կանդիդոզի պատճառը կարելի է կանխարգելել վարակի կրկնությունները:
Առողջ չափահասներ և երեխաներ. բժիշկը կարող է խորհուրդ տալ հակասնկային դեղամիջոցներ: Դրանք վաճառվում են տարբեր դեղաձևերով՝ լուծույթներ, հաբեր կամ հեղուկ, որով ողողում եք բերանը և հետո կուլ տալիս: Եթե այս տեղային ազդեցության դեղամիջոցները արդյունավետ չեն, բժիշկը կարող է նշանակել ընդհանուր ազդեցության հակասնկային դեղամիջոցներ (ազդում են ամբողջ օրգանիզմի վրա):
Նորածիններ և կերակրող մայրեր. եթե դուք կրծքով կերակրող մայր եք և ձեր նորածին երեխան ունի բերանի խոռոչի կանդիդոզ, վարակը կարող է ձեր միջև «շրջագայել»: Բժիշկը կարող է ձեր երեխային նշանակել որևէ թույլ հակասնկային դեղամիջոց, իսկ ձեզ՝ կրծքերն օծելու հակասնկային կրեմ:
Թուլացած իմունային համակարգով չափահասներ. ավելի հաճախ բժիշկը խորհուրդ կտա ընդհանուր ազդեցության հակասնկային դեղամիջոցներ:
Կաթնախտը կարող է «վերադառնալ» նույնիսկ բուժվելուց հետո, եթե դրա առաջացման պատճառը, օրինակ՝ վատ ախտազերծվող ատամնապրոթեզի կամ ներշնչման ստերոիդների օգտագործումը չի դադարեցվել:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։