Խուճապային (պանիկ) խանգարում

Խուճապային խանգարումը հոգեկան առողջության խնդիր է, որի ժամանակ զարգանում են բազմաթիվ խուճապի նոպաներ, որոնք ազդում են հիվանդի կենսագործունեության վրա։

Ծանոթացեք նաև այս հոդվածի հետ ուղղակիորեն կապված այլ նյութերի հետ:

Ի՞նչ է խուճապի նոպան

Խուճապի նոպան («գրոհ») ձեր օգանիզմի պատասխանն է սթրեսային իրավիճակին, որը բերում է նրան, որ մարդը կորցնում է ինքնակառավարումը։

Եթե դուք ունեք խուճապի նոպա, կարող եք զգալ, թե ինչպես է «մոտալուտ վտանգից» ձեր սիրտը «թպրտում», ամբողջ մարմնով անցում ներքին տաք հոսանք և կրծքավանդակի շրջանում առաջանում ցավեր։ Խուճապի ընթացքում դուք կարող եք քրտնել, դողալ, զգալ օդի պակաս և շնչահեղձություն, ունենալ գլխապտույտ կամ նույնիսկ ուշագնաց լինել։

Երբեմն խիստ դժվար է հասկանալ, թե նման վիճակը խուճապի՞, թե՞ սրտային նոպա է։

Ինչպե՞ս է խուճապի նոպան տարբերվում խուճապային խանգարումից

Խուճապային խանգարման ժամանակ դուք ունեք ոչ թե հազվադեպ կամ եզակի, այլ բազմաթիվ խուճապի նոպաներ։ Նման դեպքում դուք նոպաներից դուրս գտնվում եք հաջորդ նոպան սկսվելու վերաբերյալ մշտական սպասման և վախի մեջ։ Այսպիսի իրավիճակն ազդում է ձեր առօրյա կյանքի և աշխատանքի, փոխհարաբերությունների և շփումների վրա։

Խուճապային խանգարման բուժումը

Եթե ձեզ մոտ առկա է խուճապային խանգարում, օգտակար կլինի իմանալ այս երկու փաստերի մասին՝

  • ամենայն հավանականությամբ ձեր կյանքին սպառնացող որևէ վտանգ գոյություն չունի
  • հիվանդության ախտանիշները որքան էլ տանջալի լինեն, ավարտվելու են։

Խուճապային հիվանդության բուժման մեջ շատ կարևոր է ինքնահսկման որոշ հմտություններ սովորելը և կիրառելը։ Ավելի սառը դատելուն կարող են օգնել հետևյալ մեթոդները՝

Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021