Պարացետամոլ

Պարացետամոլ
Անգլերեն անվանումը՝ Paracetamol

Պարացետամոլը հիրավի ամենահաճախ ընդունվող դեղերից մեկն է, եթե ոչ՝ առաջինը:

Ե՞րբ կարող եմ ես խմել պարացետամոլ

Դուք կարող եք ընդունել պարացետամոլ հետևյալ դեպքերում՝

Որովայնային ցավերի ժամանակ պարացետամոլը խորհուրդ չի տրվում։

Չափահասների և 12 տարեկանից բարձր երեխաների համար խորհուրդ է տրվում պարացետամոլի 500-ից մինչև 1000 միլիգրամ (մգ) դեղաչափը, կարիքի դեպքում յուրաքանչյուր 4-6 ժամը մեկ այնպես, որ օրական (24 ժամյա) դեղաչափը չգերազանցի 4000 մգ-ը։ Երեխաների համար արտադրվող հեղուկ պարացետամոլի պիտակը պարունակում է հստակ ցուցումներ։ Խորհուրդ չի տրվում ընդունել պարացետամոլի նշվածից ավելի բարձր դեղաչափեր, քանի որ կարող է զարգանալ լյարդի ախտահարում, այդ թվում՝ անդառնալի և մահացու ելքով։

Պարացետամոլը վաճառվում է առևտրային տարբեր անվանումների ներքո, որը կարող է ձեզ շփոթեցնել և բերել մի անցանկալի իրավիճակի, երբ դուք պատահմամբ ընդունում եք ավելի մեծ դեղաչափեր, քան ցուցված է:

Կարելի՞ է արդյոք երեխաներին պարացետամոլ տալ

Պարացետամոլը խորհուրդ է տրվում երեխաներին, եթե նրանց պատվաստումից հետո ի հայտ են գալիս ցավեր և մարմնի ջերմաստիճանի բարձրացում։ Սակայն սա բնավ չի նշանակում, որ դուք պետք է մինչև ձեր երեխայի պատվաստվելը նրան տաք պարացետամոլ, որ ջերմելու ռիսկը նվազեցի։

Եթե ձեր երեխան ջերմում է և դա առաջացնում է նրա ինքնազգացողության վատացում, ապա պարացետամոլը կարող է տրվել, որ երեխայի մոտ անհարմարավետության (դիսկոմֆորտ) զգացումները մեղմանան։ Եթե պարացետամոլը չի կարգավորում երեխայի մարմնի ջերմաստիճանը, պետք է դիմել բժշկին։

Կարիքի դեպքում բժիշկը կարող է պարացետամոլը խորհուրդ տալ նաև մինչև մեկ ամսական երեխային, սակայն մի փորձեք ինքներդ որոշել՝ տա՞լ ձեր նորածնին այս դեղը, թե՞ ոչ։

Ինչպե՞ս է պարացետամոլն ազդում

Պարացետամոլն օգտագործվում է ավելի քան 50 տարի, սակայն դեղի ցավազրկող և ջերմիջեցնող ազդեցության մեխանիզմները մինչև վերջ պարզաբանված չեն։ Պարացետամոլի վերոնշյալ ազդեցությունները սկսվում են դեղն ընդունելուց մոտ կես ժամվա ընթացքում և տևում մինչև 4-6 ժամ։

Ե՞րբ ես պետք է չօգտագործեմ պարացետամոլ

Մի խմեք պարացետամոլ, եթե՝

  • ունեք պարացետամոլի նկատմամբ ալերգիա
  • ընդունում եք պարացետամոլ պարունակող մակ այլ դեղ կամ պատրաստուկ
  • արդեն խմել եք 24 ժամվա համար նախատեսված պարացետամոլի ձեզ նշանակված դեղաչափը:

Մինչև պարացետամոլ ընդունելը խորհրդակցեք ձեր բժշկի հետ, եթե դուք ունեք՝

  • լյարդի խնդիրներ
  • երիկամների խնդիրներ
  • ալկոհոլի չարաշահման հետ կապված խնդիրներ
  • մարմնի պակասորդային կշիռ:

Կարո՞ղ եմ արդյոք պարացետամոլն ընդունել այլ դեղերի հետ

Մի ընդունեք պարացետամոլ, եթե դուք խմում եք նույն ակտիվ նյութը պարունակող մակ այլ դեղ, օրինակ՝ պարացետամոլ/իբուպրոֆեն զուգակցումը, միգրենի պատրաստուկներ, ընդհանուր մրսածության դեղեր և այլն, քանի որ նման ձևով բարձրանում է պարացետամոլի գերդոզավորման ռիսկը։ Պարացետամոլի մեծ քանակները կարող են վնասել ձեր լյարդը և բերել անդառնալի հետևանքների։

Պարացետամոլը չի փոխազդում բազմաթիվ այլ դեղեր հետ, եթե այն ընդունվում է ցավերի կամ ջերմության բարձրացման առաջին մի քանի օրը։

Ընդհանուր առմամբ, պարացետամոլի և հակաբիոտիկների միաժամանակյա ընդունումն անվտանգ է։

Այնուամենայնիվ, պարացետամոլի և մեկ այլ դեղի միասին ընդունելու անվտանգության մեջ համոզվելու համար մանրակրկիտ կերպով կարդացեք դեղատուփերում առկա տեղեկատվական թերթիկները և հարցրեք այդ մասին ձեր բժշկին։

Վարֆարին

Պարացետամոլը վարֆարին ստացող հիվանդների համար համարվում է խորհուրդ տրվող ցավազրկող միջոց:

Այնուամենայնիվ, պարացետամոլի երկարատև օգտագործումը կարող է ուժեղացնել վարֆարինի ազդեցությունը, որն էլ իր հերթին կարող է բարձրացնել արյունահոսությունների վտանգը: Ամեն դեպքում, պարացետամոլի դեպքից-դեպք ընդունման պայմաններում նման բարդության հավանականությունը խիստ ցածր է:

Կարո՞ղ եմ արդյոք պարացետամոլ խմել, եթե հղի եմ

Պարացետամոլը համարվում է հղիների համար ցավազրկողներից առաջին ընտրության դեղը, քանի որ մեծածավալ հետազոտություններով հղիների մոտ այս դեղը որևէ լուրջ կողմնակի ազդեցություն չի դրսևորում և վնաս չի պատճառում ինչպես մորը, այնպես էլ երեխային։

Սակայն, եթե դուք հղի եք և պարացետամոլ ընդունելու կարիք է առաջացել, աշխատեք, որ դեղն ընդունեք հնարավոր ամենակարճ ժամանակահատվածի ընթացքում:

Կարո՞ղ եմ արդյոք պարացետամոլ խմել, եթե կրծքով կերակրող մայր եմ

Կրծքով կերակրող մայրերի համար պարացետամոլը ցավազրկողներից առաջին ընտրության դեղն է:

Այն կրծքի կաթում հայտնվում է խիստ փոքր քանակներով, որը քիչ հավանական է, որ կարող է երեխային վնաս պատճառել:

Եթե կրծքով կերակրելու ժամանակաշրջանում դուք ստանում եք պարացետամոլ, ապա հոգ տարեք, որ այս դեղն ընդունեք հնարավոր ամենակարճ ժամանակահատվածի ընթացքում:

Որո՞նք են պարացետամոլի հնարավոր կողմնակի ազդեցությունները

Տարբեր մարդիկ նույն դեղի նկատմամբ կարող են դրսևորել ամենատարբեր ռեակցիաները: Եթե ստորև որևէ անցանկալի ազդեցություն թվարկված չէ, դա չի նշանակում, որ նման ազդեցություն չի կարող դրսևորվել:

Պարացետամոլից կողմնակի ազդեցություններ հազվադեպ են դրսևորվում: Դրանցից են՝

  • ալերգիկ ռեակցիա, այդ թվում՝ եղնջացան կամ այտուց
  • մաշկային այլ ցանավորումներ
  • արյան շեղումներ և հիվանդություններ
  • լյարդի կամ երիկամների ախտահարումներ (հատկապես, եթե ընդունվում է շատ մեծ քանակներով):

Կազդի՞ արդյոք պարացետամոլը ավտոմեքենա վարելու վրա

Հավանական չէ, որ պարացետամոլը ազդի ձեր ավտոմեքենա վարելու վրա:

Կարելի՞ է ալկոհոլ ընդունել, եթե ես պարացետամոլ եմ խմում

Ալկոհոլի փոքր քանակներն ամենայն հավանականությամբ չեն կարող վնաս տալ, եթե դուք խմում եք պարացետամոլ:

Կա՞ որևէ սննդատեսակ, որից պետք է հրաժարվեմ

Պարացետամոլի և տարբեր սննդամթերքների փոխազդեցության վերաբերյալ որևէ տվյալ չկա:

Ի՞նչ անել, եթե ես մոռացել եմ խմել հերթական դեղաչափը

Եթե դուք մոռացել եք ընդունել ձեզ նշանակված պարացետամոլը, ապա ընդունեք ձեր հերթական դեղաչափը, երբ որ կհիշեք այդ մասին, իսկ մյուս դեղաչափն ընդունեք ոչ շուտ, քան 4 ժամ անց։ Մի փորձեք 24 ժամվա ընթացքում ընդունել 8 հաբից ավելի շատ պարացետամոլ (օրինակ՝ բաց թողնված դեղաչափերը լրացնելու համար)։

Ծանոթացեք նաև դեղատուփում առկա տեղեկատվական թերթիկում նման իրավիճակների վերաբերյալ հրահանգներին։

Ի՞նչ անել, եթե ես պատահմամբ խմել եմ պարացետամոլի մեծ դեղաչափ

Եթե դուք պատահաբար խմել եք պարացետամոլի չափից դուրս մեծ քանակներ, ապա բաց թողեք ձեր հերթական ընդունումը։ Եթե դուք ձեզ վատ եք զգում կամ ստեղծված իրավիճակից անհանգստացած եք, կապ հաստատեք ձեր բժշկի հետ կամ զանգեք 1-03։

Պարացետամոլային գերդոզավորման նշաններից են՝

Հոդվածը վերանայվել է՝ 17-05-2019