Պենիցիլին

Պենիցիլին
Անգլերեն անվանումը՝ Physiotherapy

Պենիցիլինը հակաբիոտիկի տեսակ է, որը գլխիվայր փոխել է բժշկական աշխարհը։

Հայտնաբերվելով 1928-ին և օգտագործվելով որպես հակաբիոտիկ, պենիցիլինը բակտերիալ վարակների դեմ պայքարում փրկել է միլիոնավոր կյանքեր։

Բժիշկը կարող է ձեզ նշանակել պենիցիլին բակտերիներով հարուցված տարբեր հիվանդությունների բուժման մեջ, օրինակ՝ ականջի և միզուղիների վարակներ։

Պեցնիցիլինը հակաբիոտիկ է

Պենիցիլինինն առանձին հակաբիոտիկի անվանումն է, ինչպես նաև պենիցիլինի հիմքի վրա ստեղծված կիսաարհեստական կամ արհեստական հակաբիոտիկների խմբի անվանումը։ Պենիցիլինի այլ տեսակներից են՝

  • ամոքսիցիլին
  • ամպիցիլին
  • բենզիլպենիցիլին
  • դիկլօքսացիլին
  • ֆլուկլօքսացիլին
  • ֆենօքսիմեթիլպենիցիլին
  • պիպերացիլին։

Պենիցիլիններն արդյունավետ են բակտերիային վարակների տարբեր տեսակների ժամանակ, քանի դեռ հարուցիչն այս հակաբիոտիկների նկատմամբ կայուն չէ։ Այս և մյուս հակաբիոտիկները չեն ազդում վիրուսային վարակների վրա (օրինակ՝ ՍՇՎՎ և գրիպ

Բժիշկը կարող է ձեզ նշանակել պենիցիլինի որևէ տեսակ, եթե դուք ունեք՝

Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե նախկինում երբևէ ունեցել եք որևէ հակաբիոտիկի նկատմամբ ալերգիկ ռեակցիա։

Պենիցիլինի կողմնակի ազդեցությունները

Բոլոր դեղերն ունեն օգուտներ և կողմնակի ազդեցություններ։ Պենիցիլինի հիմնական կողմնակի ազդեցությունները սովորաբար թույլ բնույթի են։ Դուք կարող եք զգալ՝

Ավելի հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցություններից են՝

  • օդի պակասի զգացում, հևոց կամ անկանոն շնչառություն
  • որովայնային կծկանքներ, լարվածություն կամ ցավ
  • կանանց մոտ՝ սնկային վարակի կամ բակտերիային վագինոզի պատճառով առաջացող հեշտոցի շրջանի քոր և արտադրուկ։

Պեենիցիլինի հազվադեպ և ծանր ընթացքով կողմնակի ազդեցություններից են՝

Անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն կամ շտապեք մոտակա անհետաձգելի բուժօգնության բաժանմունք, եթե պենիցիլին ընդունելուց հետո հանկարծակի ի հայտ են եկել ծանր կողմնակի ազդեցություններ (օրինակ՝ անաֆիլաքսիա)։

Պենիցիլինից ալերգիա

Որոշ մարդիկ պենիցիլինի նկատմամբ դրսևորում են ալերգիա։ Եթե պենիցիլին ստանալուց հետո ձեզ մոտ առաջանում են մաշկային ցան, եղնջացան կամ շնչառությանն ուղեկցող թույլ խզզոցներ, սա կարող է վկայել պենիցիլինի նկատմամբ ալերգիայի զարգացման մասին։

Եթե ձեզ մոտ բուռն սկսվում է շնչառության լուրջ խանգարում (խիստ խզզոցներով ուղեկցվող շնչահեղձություն) կամ ձեր դեմքը սկսում է այտուցվել, ապա ձեզ մոտ հավանաբար զարգացել է գերսուր ալերգիկ ռեակցիա՝ անաֆիլաքսիա։

Պենիցիլինային ալերգիայի վարումը

Տեղեկացրեք ձեր բժշկին, ատամնաբույժին կամ մյուս բոլոր բժշկական օգնություն ցուցաբերողներին, եթե դուք երբևե պենիցիլինից ունեցել եք ալերգիա։

Շուրջ 100 մարդուց 1-ն ունի պենիցիլինից ալերգիա, իսկ 3000-ից մեկի մոտ կարող է զարգանալ կյանքին սպառնացող անաֆիլաքսիա։

Հոդվածը վերանայվել է՝ 30-05-2019