Առնանդամի այտուց և ցավ

Առնանդամի այտուց և ցավ
Անգլերեն անվանումը՝ Penis Swelling, Penis Pain

Վնասվածքի ենթարկված առնանդամը կարող է այտուցվել և մեծանալ՝ ինչպես էրեկցիայի ժամանակ: Նման դեպքերում առնանդամը դառնում է նաև խիստ ցավոտ:

Առնանդամի մաշկը և ծայրային թլիպը ունեն մեծ զգայունություն և վնասվելիս ուժեղ ցավերի առաջանալը բացատրվում է այս հանգամանքով:

Առնանդամը կարող է վնասվել սեռական ակտի ընթացքում, քերծվելիս, հարված ստանալիս, այրվելիս կամ միզուկի մեջ մտցված առարկաներից: Երբեմն քսուքների և լոսյոնների հետ շփումը նույնպես կարող է առաջացնել առնանդամի մաշկի կամ լորձաթաղանթների գրգռում-բորբոքում և այս օրգանի ցավոտ այտուցի:

Սեռական ակտի կամ մաստուրբացիայի (ձեռնաշարժություն) ժամանակ առնանդամը կարող է ուժեղ սեղմվել-ճնշվել և արդյունքում ճմլվել («կոտրվել»): Նման դեպքերում կարող են առաջանալ արյունազեղումներ և առնանդամի այտուցվածություն: Առնանդամի «կոտրվելու» դեպքում անհրաժեշտ է դիմել հիվանդանոց անհետաձգելի վիրաբուժական օգնություն ստանալու համար:

Ինչպե՞ս օգնեմ ինքս ինձ

Եթե ձեզ մոտ առաջ է եկել առնանդամի այտուցային մեծացում կամ ցավ, մինչև բուժօգնության դիմելը դուք կարող եք նախաձեռնել որոշ գործողություններ, այդ թվում՝

  • խուսափեք սեռական հարաբերություններից, մաստուրբացիայից և հնարավորություն տվեք, որ առանանդամը «հանգստանա»
  • եթե դուք ցավեր ունեք, ձեր բժշկից ճշտեք, թե ինչ ցավազրկողներ կարող եք ընդունել
  • վնասված տեղամասի վրա դրեք սառեցնող միջոցներ (բարակ և մաքուր սրբիչով փաթաթված սառույցի կտորներ և հիշեք, որ դրանք չպետք է անմիջականորեն հպվեն ձեր մաշկին):

Առնանդամի գլխիկի վրա կամ մեզում արյան հայտնվելը կարող է վկայել այս օրգանի լուրջ վնասման մասին:

Հոդվածը վերանայվել է՝ 12-05-2019