Առողջ ապրելակերպի գործնական կիրառումը կարող է օգնել, որ ձեր արյան շաքարի մակարդակը վերադառնա նորմայի կամ առնվազն չհասնի 2-րդ տիպի դիաբետի մակարդակներին:
Առողջացրե՛ք ձեր սնունդը. ընտրեք այնպիսի սննդամթերքներ, որոնք աղքատ են ճարպերից և կալորիաներից և հարուստ են բջջանքով: Կենտրոնացեք մրգերի, բանջարեղենների և ամբողջահատիկավորների վրա: Փորձեք մթերքների լայն տեսականի, որը կօգնի հասնելու ձեր նպատակին` շրջանցելով համային կամ սննդանյութային սահմանափակումները:
Եղեք ավելի՛ ակտիվ. նպատակ դրեք հասնելու շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր կամ 75 րոպե ծանր բեռնվածության աերոբիկ ակտիվության:
Ազատվե՛ք ավելցուկային քաշից. եթե ունեք ավելցուկային քաշ, սկսեք ազատվեք ձեր նախնական քաշի ընդամենը 5-7%-ից, որ կրճատեք 2-րդ տիպի դիաբետի ռիսկը: Օրինակ, եթե ձեր քաշը 91 կգ է, ապա նպատակադրվեք նիհարել մոտ 6,4 կգ-ով: Ձեր քաշը նորմալ միջակայքում պահպանելու համար առողջ սնման և ֆիզիկական ակտիվության սովորույթները դարձրեք մշտական:
Դադարեցրե՛ք ծխելը. ծխախոտը կարող է բարձրացնել 2-րդ տիպի դիաբետի զարգացման ռիսկը:
Անհրաժեշտության դեպքում ընդունե՛ք դեղամիջոցներ. եթե բժիշկը կարծում է, որ ունեք դիաբետի բարձր ռիսկ, կարող է նշանակել Մետֆորմին (Գլյումեցա): Նույն կերպ, բժիշկը նաև կարող է առաջարկել բարձր արյան ճնշման և խոլեսթերինի դեղեր:
Երեխաների նախադիաբետի բուժումը
Նախադիաբետով երեխաները պետք է իրենց ապրելակերպը փոփոխեն այնպես, ինչպես խորհուրդ է տրվում 2-րդ տիպի դիաբետով չափահասներին, այդ թվում՝
քաշի նորմալացում
ռաֆինացված ածխաջրատների և ճարպերի սահմանափակում և բջջանքի ավելացում
սնման չափաբաժնի նվազեցում
սննդի ընդունման հաճախականության նվազեցում
օրական առնվազն մեկ ժամ տևող ֆիզիկական ակտիվություն։
Ընդհանուր առմամբ նախադիաբետով երեխաներին դեղամիջոցներ չեն նշանակվում, քանի դեռ ապրելակերպի փոփոխությունները չեն բարելավում արյան շաքարի մակարդակները: Անհրաժեշտության դեպքում բժիշկը կարող է նշանակել Մետֆորմին (Գլյումեցա)։
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։